Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում գտնվող Ս. Աֆյանն ու Ա. Ղազարյանը հացադուլ են հայարարարել, ինչի արդյունքում տեղափոխվել են ՔԿՀ-ի 1-ին հարկում գտնվող թիվ 1 խուց:
Երևանի վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանների ամենաշատ դրամական միջոցներ ունեցող դատավորը Արտակ Զախարյանն է: Նա ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ, Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի որդին է:
Հերթական ստուգայցը. իրավապահները ճշտել են մարմնավաճառների ինքնությունն ու հասցեները:
Բարձր գնահատելով Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների միջև բարեկամության զարգացման և ամրապնդման գործում Վլադիմիր Սոլովյովի ներդրած անձնական մեծ ավանդը՝ Նախագահ Սերժ Սարգսյանը նրան պարգևատրել է Պատվո շքանշանով:
Հայ ժողովուրդը համերաշխորեն միանում է աշխարհի առաջադեմ մարդկության աղոթքներին:
Գառնիի տաճարի տարածքում սրճարան կբացվի. այս լուրը ՍիվիլՆեթի հետ զրույցում հաստատեց ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Պողոսյանը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ճանաչված բանաստեղծ, թարգմանիչ, գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր Հրաչյա Թամրազյանի հետ և շնորհավորել նրան ծննդյան 60-ամյակի առթիվ:
Մայրը վայր է ընկել՝ ընկած վիճակում էլ շարունակելով նախատել որդուն, իսկ նա էլ ծնկներով հենվելով մոր կրծքավանդակի շրջանին՝ սպանելու դիտավորությամբ, շարունակել է բռունցքներով բազմաթիվ հարվածներ հասցնել մոր գլխի շրջանին և պատճառած գանգուղեղային փակ, բութ վնասվածքի հետևանքով առաջացած գլխուղեղի կենսական կարևորագույն ֆունկցիաների սուր խանգարման արդյունքում «ապօրինաբար կյանքից զրկել է» մորը:
Իրան-Հայաստան գազատարի կառուցումից 15 տարի անց Իրանին սահմանակից Մեղրիի բնակիչներին ամենաշատը մտահոգող խնդիրը գազաֆիկացման վերաբերյալ չիրականացած պաշտոնական խոստումներն են:
Հուշարձանագետ Սամվել Կարապետյանն իր տեսաբլոգում ներկայացրել է Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի 2013թ․ հրատարակությունները:
Գյումրու տնակային ավաններում մի կերպ պատսպարված միայնակ տարեցները անօգնական վիճակում են հայտնվում հատկապես ձմռան ամիսներին և իրենց վաղուց շարքից դուրս եկած տնակները ջեռուցում են ձեռքերն ընկածով:
Դեկտեմբերի 5-ին, ժամը 19.55-ին, 1956 թ. ծնված Սամվել Ս.-ից ոստիկանության Մաշտոցի բաժնում ահազանգ է ստացվել, որ Ֆիզիկայի ինստիտուտի վարչական շենքում մի անձ դանակով սպառնացել և հարձակվել է իր վրա:
Դեկտեմբերի 7-ին, 9-ի ցերեկը, 10-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 8-ին և 9-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է տեղումներ:
Թեև շատերը սպասում էին, որ դեկտեմբերի 7-ից մեկ օր առաջ հայտարարված արտահերթ նիստի օրակարգում առանձնակի կարևորության հարցեր ներառված կլինեն, սակայն այսօր Գյումրու ավագանին ընդամենը ամանորյա տոնակատարություններին վերաբերող հարցեր քննարկեց և փոփոխություններ կատարեց ավագանու նախկինում ընդունած մի քանի որոշումներում:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների և մինչև 30 տեղանոց միկրոավտոբուսների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:
Դեկտեմբերի 6-ին, ժամը 17.50-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի թիվ 22 շենքի բնակարաններից մեկում:
Մեկ ամիս շարունակ «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունն Արագածոտնի, Արմավիրի և Կոտայքի մարզերի տարբեր գյուղերում (Ոսկեվազ, Աղավնատուն, Սասունիկ և այլն) իրականացրել է «Գյուղատնտեսական նշանակության հողերի դեգրադացիայի կանխարգելումը՝ որպես գյուղացու սոցիալական վիճակի բարելավման գործոն» ծրագիրը։
Նոյեմբերի 29-ին Հրաչյա Հարությունյանին ևս մեկ մեղադրանք ներկայացվեց՝ կեղծ փաստաթուղթ օգտագործելու վերաբերյալ: Նույն օրը նրան կրկին մեղադրանք ներկայացվեց ՌԴ ՔՕ 264 հոդվածի 5 մասով՝ երկու և ավելի անձանց մահվան պատճառ դարձած երթևեկության կանոնների խախտում: Այս անգամ արդեն փորձագետների եզրակացությամբ:
Ոստիկանների կողմից Արգիշտի Կիվիրյանի նկատմամբ բռնություն կիրառելու փաստով քրեական գործ չհարուցելու որոշումն անհիմն է: Այսօր դատարանում այս մասին ասաց Ա. Կիվիրյանի փաստաբան Լուսինե Սահակյանը, ով բողոքարկել Հատուկ քննչական ծառայության որոշումը, որով մերժվել է քրեական գործի հարուցումը:
Դեկտեմբերի 6-ին, ժամը 15.24-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արարատ քաղաքի Երևանյան խճուղու սկզբնամասում այրվում է ավտոմեքենա:
Դեկտեմբերի 6-ին, ժամը 15.03-ին տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Արտաբույնք գյուղի Ֆ.Մ.-ին պատկանող անասնագոմի տանիքին հարակից սարալանջից քարաբեկոր է ընկել:
Օրակարգում ընդգրկված էր 2 հարց: 2013 թվականի ընթացքում համայնքի ավագանին կգումարի եւս մեկ արտահերթ նիստ եւ այս տարվա համար կավարտի իր աշխատանքը:
Խորհրդային Հայաստանում չկար սեյսմիկ պաշտպանության միասնական համակարգ, և այսօր Հայաստանի ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալությունը փորձում է հնարավոր ամեն բան անել, որպեսզի հաջորդ հնարավոր ուժեղ երկրաշարժը չվերածվի աղետի:
Գյումրու ավագանու անդամ Լեւոն Բարսեղյանը հաղորդում է ուղարկել Շիրակի մարզի ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանին եւ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին՝ Գյումրու թատերական հրապարակից անհետացած եղեւնիների առնչությամբ:
Դեկտեմբերի 5-ին, ժամը 20.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ «Հրազդան» մարզադաշտի մոտ մի խումբ տղաներ ծեծում են ավտոբուսի վարորդին և իրեն:
Դեկտեմբերի 6-ին, ժամը 13.25-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Մինաս Պապյան 18 շենի բնակարաններից մեկից Պ. Ս.-ը (ծնվ. 1934թ.) ժամը 05.30-ի սահմաններում դուրս է եկել և չի վերադարձել:
Կառավարությունում այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետին կից արդյունաբերական խորհրդի հերթական նիստը, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը:
Նկատի ունենալով, որ սա վերջին տարիների միակ դեպքը չէ, հորդորում ենք սոցիալական ցանցերից, ընդհանրապես` համացանցից օգտվողներին, լինել հնարավորինս ուշադիր:
Դեկտեմբերի 6-ին, ժամը 10.49-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սայաթ-Նովա պողոտայի թիվ 10 շենքի մոտակայքում՝ առկա է ճանապարհահատվածի փլվածք: