Փոխվարչապետը ՏԿ նախարարի առաջին տեղեկալ Վաչե Տերտերյանին եւ նախարարի տեղակալ Արտաշես Բախշյանին հանձնարարեց ուսումնասիրել բյուջետավարման գործընթացներն այն մարզերում, որտեղ հավաքագրման առումով համեմատաբար ցածր ցուցանիշներ են արձանագրվել:
Հիվանդանոցում Ջ. Նիկոյանը մահացել է: Վարորդին և 4 վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել և առաջին օգնությունը ցուցաբերել վթարի հարևանությամբ աշխատող գազալցակայանի աշխատակիցները:
2014 թվականի ամանորյա տոնակատարություններին ընդառաջ` բոլոր վարչական շրջաններում ընթացքի մեջ են մայրաքաղաքը տոնականորեն զարդարելու աշխատանքները։ Յուրաքանչյուր վարչական շրջանի կենտրոնական հատվածում տեղադրվում են Ամանորի խորհրդանիշ տոնածառները, որոնք, ինչպես հանրապետության գլխավոր տոնածառը, զարդարվում են խաղալիքներով ու դիոդային լույսերով։
Շաբաթ օրը՝ դեկտեմբերի 7-ին ժամը 12:00–ին հեծանիվներով հավաքվում ենք Ազատության հրապարակում և միասին շարժվում ենք Երևանի կենտրոնական փողոցներով դեպի Հանրապետության հրապարակ և հետադարձ դեպի Ազատության հրապարակ: Խնդրում ենք լինել ակտիվ և անպայման մասնակցել այս ակցիային, որի նպատակն է իրազեկել և մոտիվացնել մարդկանց կենսաթոշակային պարտադիր վճարների դեմ պայքարին միանալու համար:
Ամբողջությամբ ավարտվել է 2012 թվականի մայիսին սկսված Ուլնեցի և Ռուբինյանց փողոցները միմյանց կապող 2.6 կմ ընդհանուր երկարությամբ նոր ավտոճանապարհի շինարարությունը։
ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի հրամանատարի օգնական Վ. Մ.-ի զեկուցագրի հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 2-րդ և 309-րդ հոդվածի 2-րդ մասերով հարուցվել է քրեական գործ:
Երեկ ԱԺ միջանցքներում քննարկվող թիվ մեկ «թեման» Աժ պատգամավորների օգնականների և Աժ փորձագետների աշխատավարձերի հարցն էր։
Ամուսնությունը պաշտոնապես չեն գրանցել, չեն պսակադրվել նաև եկեղեցում՝ միայն մոմ են վառել, որպեսզի երջանիկ լինեն։ Փաստին համակերպվել են երիտասարդների ծնողները։ Երևանի «ամենաքյառթու» թաղամասերից մեկում բնակվող այս ընտանիքի հետ, սակայն, լուրջ խնդիր ունեն հարևանները։
Պետական գերատեսչությունների մեջ ՀՀ ԱԱԾ-ն ամենաշատն է գումար ծախսում ավտոմեքենաների պահեստամասեր գնելու վրա։
Բախման հետևանքով Opel-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հարվածել մայթին գտնված ծառին, արմատախիլ արել այն, այնուհետև՝բավխել մայթեզրին կայանված 57-ամյա Գեղամ Հայրապետյանին պատկանող Mercedes մակնշի 77 ԼԼ 099 համարանիշի ավտոմեքենային:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկների տեղադրման աշխատանքները:
Դեկտեմբերի 6-ին, ժամը 08.08-ին տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 03.58-ին թունավորումով «Արմենիա» ՀԲԿ է տեղափոխվել Կոմիտասի պողոտայի թիվ 36 շենքի բնակիչ՝ 1997 թ. ծնված Մ. Բ.-ն:
Հ ԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել ձմեռային անվադողերով:
Քաղաքական մեծամասնության՝ ՀՀԿ-ի պատգամավորներից ոմանք, ձանձրանալով «միապաղաղ» նիստերից, հետաքրքրություն էին փնտրում բջջային հեռախոսներում:
Այս պահի դրությամբ՝ իրենց տրամադրության տակ մոտ 15 հազար ստորագրված թերթիկ կա՝ դատարան դիմելու համար:
Նա տեղեկացրել է, որ որոշ ժամանակ առաջ, երբ այգու աշխատակիցներից մեկը տարածքը մաքրելիս է եղել, մարմնավաճառներից մեկը պնդել է, որ վերջինս լքի այգին:
Կառավարության «առողջացման ծրագիրը» ի վնաս բնակիչների է. Բուզանդի փ. 13-21 հասցեի բնակիչները դժգոհ են նախագծից
Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանի փոխանցմամբ, ֆրանսիական «Կարֆուր»-ը հայաստանյան շուկա կարող է մտնել գալիք տարվա առաջին եռամսյակում:
Վերջին շրջանում Վայոց ձորում բացահայտված հանցագործությունների քրոնիկոն:
Վերջերս երգչուհի Աիդա Սարգսյանը հարցազրույց էր տվել, որում խոսել էր ընտանեկան կյանքի մասին, սակայն դրանից կարճ ժամանակ անց լուրեր են տարածվել, թե երգչուհին բաժանվել է ամուսնուց:
Վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան:
Արմավիր քաղաքի երեսնամյա բնակիչ Ռազմիկ Խաչատրյանը մեղադրվում է որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ խուլիգանություն, ինչպես նաև՝ սուտ մատնություն կատարելու համար:
ՊՊԾ գնդի ոստիկանները քաղաքացիների հետ մոտենալով կնոջը, գրեթե 20 րոպե համոզել են, որ նա չդիմի այդ ծայրահեղ քայլին:
Դեկտեմբերի 5-ին, ժամը 08.28-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի Ձախափնյակ փողոցի թիվ 42 հասցեում գտնվող կահույքի արտադրամասի նկուղից ծուխ է նկատվում:
Մայրաքաղաքի Բուզանդի փողոցի բնակիչները հավաքվել են Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակի դիմաց:
«Իջեւանի բենտոնիտ կոմբինատ» ԲԸԸ կոմերցիոն մենեջեր Մարտիրոս Թոփալյանն ասել է, որ պատճառը Սարիգյուղի տարածքում գտնվող բենտոնիտային կավերի հանքավայրի հետ կապված խնդիրն է:
Թատրոնի աշխատակիցներից ոմանք բորբոքված պատմում էին, որ Երևանից «քծիպները» եկան, ամեն մի զարդարանք հավաքեցին ու շնչակտուր տարան:
Անօթևան ընտանիքներին ձմռան ամիսներին ջերմություն պարգևելու նպատակով, «Շիրակ կենտրոնի»՝ «10.000 պարկ վառելափայտ անօթևան ընտանիքներին» ձեռնարկի շրջանակներում, այսօր վառելափայտ բաժանվեց վագոն-տնակներում բնակվող միայնակ տարեցներին:
Դեկտեմբերի 6-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 8-ի ցերեկը և 9-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյուն:
Ալեքսանդր Արզումանյանը հիշեցրեց, որ Հայաստանում հեռարձակվում են միջազգային ֆորմատ ունեցող այլ հեռուստախաղեր ևս, օրինակ` «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր», որը բրիտանական խաղ է, կամ «Հայաստանի ձայնը», որը հոլանդական է: Սակայն որևէ մեկի մտքով չի անցնում այդ խաղերը Հայաստանում անցկացնել անգլերեն կամ հոլանդերեն: