1.43 մլն դրամ վարչական տուգանք, 1.54 մլն դրամ՝ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս
ՀՀ բնապահպանության նախարարության՝ 23-28.06.2014թ. ժամանակահատվածում իրականացրած միջոցառումների, բնապահպանական և բնօգտագործման վճարների եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների և Բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում կայացվել է 1.43 մլն դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 24 որոշում և հաշվարկվել է 1.54 մլն դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Մասնավորապես` Կոտայքի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման գործի քննության արդյունքում ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.000 դրամ գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 84.000 դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների հայտնաբերած ապօրինի ծառահատման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.000 դրամ գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 9000 դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Տավուշի տարածքային բաժնի աշխատակիցների հայտնաբերած ապօրինի ծառահատումների գործերի քննության արդյունքում չորս ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 200.000 դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի չորս որոշում և հաշվարկվել է 1,07 մլն դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ բաժնի վարույթին հանձնված երեք գործերի քննության արդյունքում կայացվել է 150.000 դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի որոշումներ:
Բնապահպանական պետական տեսչության կենսապաշարների, հողերի, թափոնների, վտանգավոր նյութերի վերահսկողության բաժնի աշխատակիցների հայտնաբերած հողերի պահպանության նորմերի խախտումների համար երկու ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 100.000 դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքների որոշումներ և հաշվարկվել է 220.000 դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Արագածոտնի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում հայտնաբերած նույնատիպ խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 20.0հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ Լոռու տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում հայտնաբերած խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում: Արմավիրի տարածքային բաժնի աշխատակիցների հայտնաբերած խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 80.000 դրամ գումարի վարչական տուգանքների որոշումներ:
Արագածոտնի և Լոռու տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում հայտնաբերած առանց անթափանց ծածկոցի սորուն նյութի տեղափոխման դեպքի քննության արդյունքում մեկական ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 50.000-ական ՀՀ դրամ գումարի վարչական տուգանքի որոշումներ:
Կոտայքի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում հայտնաբերած մթնոլորտային օդի պահպանության նորմերի խախտումների համար երկու ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 100.000 դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում:
Բնապահպանական և բնօգտագործման վճարի եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Գեղարքունիքի տարածքային ստորաբաժանման կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.000 դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:
Կենսապաշարների, հողերի, թափոնների, վտանգավոր նյութերի վերահսկողության բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում հայտնաբերած փայտանյութի ապօրինի տեղափոխման համար կայացվել է 100.000 դրամ գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 60.000 դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների հայտնաբերած խախտման համար կայացվել է 100.000 դրամ գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 30.000 դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Տավուշի տարածքային բաժնի աշխատակիցների հայտնաբերած խախտման համար կայացվել է 100.000 դրամ գումարի վարչական տուգանքի որոշում: Կոտայքի տարածքային բաժնի աշխատակիցների հայտնաբերած խախտման համար կայացվել է 100.000 դրամ գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 45.0հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Գեղարքունիքի տարածքային բաժնի և «Սևան ԱՊ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների համատեղ շրջայցերի ընթացքում առգրավված տիրազուրկ 7.5կգ կենդանի խեցգետինը սահմանված կարգով բաց է թողնվել Սևանա լիճ: Հայտնաբերվել և առգրավվել է նաև տիրազուրկ ձկնորսական 7 ցանց: Արմավիրի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում հայտնաբերած խեցգետնի ապօրինի որսի համար կայացվել է 50.000 դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:
Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության կիրառած պատժամիջոցներից պետական բյուջե հաշվետու ժամանակահատվածում մուտք է եղել 1.67 մլն դրամ գումար: