ՀՀ պաշտպանության նախարարության մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը 168.am-ի հետ զրույցում՝ մեկնաբանելով այս տեղեկությունը, հավաստիացրել էր, որ անձը զինվորական չէ: «Քաղաքացիական անձի մասով չգիտեմ, բայց զինվորական հաստատ չէ»,- նշել էր նա:
Մոտ 20 օրից ԵՊՀ-ում իրենց թեկնածուականները կպաշտպանեն ոչ միայն Աբրահամյան Արգամը` Արգամիչի որդին, այլև ԲՀԿ-ական Յուվեցի Կարոյի ուստրը` Վիլիկը: Յուվեցուց հետ չի մնացել նաև ՀՀԿ-ական` Ջերմուկի Աշոտի դուստր
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ կատարվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների նոր նշանակումներ:
«Ես շնորհակալ եմ տիկին պատգամավորին, որ բարձրացրեց այդ հարցը, որովհետև ես վստահ եմ, որ այն հարցը, որ ինքը բարձրացրեց, այժմ գոյություն չունի»,- ասյօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը՝ անդրադառնալով ԱԺ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի հայտարարությանը
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 29–ին` ժամը 09.30–ի դրությամբ, հանրապետության որոշ շրջաններում՝ Իջևանում, Կապանում և Մեղրիում տեղում է անձրև:
Երբ Mercedes-ը հարվածել է աղբարկղերին, աղբարկղերը շպրտվել են, և կոտրվել են 19 շենքի տակ գործող ՍՊԸ-ներից մեկի ապակիները: Վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները, որոնց օգնությամբ էլ վերջիններս տեղափոխվել են հիվանդանոց: Վթարի վայրում հայտնաբերվել են նաև ձեռքի 3 մատներ, որոնք, ըստ հավաքվածների՝ վթարի հետևանքով վիրավորներից մեկի ձեռքի պոկված մատներն են:
Նա անցյալ տարվա ընթացքում նա 18մլն դրամի նվիրատվություն է ստացել, 90 000 դոլարի փոխառություն է ձեռք բերել և շուրջ 7մլն դրամի տարեկան աշխատավարձ:
Գնդեվազ-Ջերմուկ հանրապետական նշանակության ավտոճանապարհի 1-ին կիլոմետրում հունվարի 29-ին՝ ժամը 03:00-ի սահմաններում, ճանապարհի վերին շեպից տեղի է ունեցել քարերի փլուզում, ինչի հետևանքով քարերի զանգվածն ամբողջ լայնությամբ և 30 գծամետր երկարությամբ փակել է ճանապարհը։
Հունվարի 28-ին հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հակառակորդի դիպուկահարի կողմից արձակված գնդակից գլխի հատվածում մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1994թ. ծնված Կարեն Գագիկի Գալստյանը:
Սեդրակ Զատիկյանի սպանությունը պատվիրելու մեջ մեղավոր ճանաչված Ստեփան Հակոբյանի գործով կայացված վճիռը բողոքարկվել է քրեական վերաքննիչ դատարան: Վերաքննիչ դատարանում առաջին նիստը տեղի կունենա փետրվարի 12-ին: Գործը կքննեն դատավորներ Գրիշա Մելիք-Սարգսյանը, Հենրիկ Տեր-Ադամյանը, Կարինե Ղազարյանը:
Մեզ այնքան փայտ են բերել, որ կարող ենք առանց խնայելու վառել ու ձմեռն անցկացնելուց հետո էլ դեռ ունենալ: Երեխաներիս` հագուստ, ամեն ինչ, Էրիկիս համար բոլոր անհրաժեշտ բաները: Սնունդ և անձամբ թաղապետի կողմից ուղարկված դրամական օգնություն:
Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասել է՝ եթե ոստիկանությունը այս անգամ էլ «նորմալ» չզբաղվի Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի գործով, ապա ինքը կզբաղվի ու կսկսի պատժելը:
Մահապարտներն այսօր այցելել են սպարապետ Վազգեն Սարգսյանի մորը՝ տիկին Գրետային: Այս անգամ տիկին գրետան իր հյուրերին ստիպված էր ընդունել ոչ թե տանը, այլ հիվանդանոցում՝ առողջական վիճակի պատճառով:
Հունվարի 28-ին, Ազատության հրապարակից բերման ենթարկված ակտիվիստներ Վարդգես Գասպարը, Արա Նեդոլյանը եւ Արտաշես Սերգոյանն ազատ են արձակվել:
Այս անուշադրությունը կառավարական օղակներում պետք է վերանա, ոչ թե ցուցամոլությունը սովորություն դարձնեն: Ոնց որ թազա պսակված հարս լինեն իշխանավորները՝ հագնվում ու պճնվում են: Նախագահից սկսած բոլորը պճնված են, էն դեպքում, երբ ազատամարտիկները սոված են
Վարորդը փախուստի չի դիմել և քաղաքացիների օգնությամբ, կարճ ժամանակում դեպքի վայր ժամանած շտապօգնության բրիգադը վրաերթի ենթարկվածներին տեղափոխել է հիվանդանոց:
Հունվարի 27-ին, ժամը 20.20-ին, ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Աբովյան քաղաքի ռեստորանային համալիրներից մեկի դիմաց հափշտակել են մի կնոջ պայուսակը:
Հունվարի 28-ին, ժամը 20.41-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Աշոցք գյուղում՝ երեք հարկանի շենքի մուտքում տեղի է ունեցել պայթյուն. կան տուժածներ:
Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի տան վրա իրականացված հարձակման փաստով արդեն իսկ քրեական գործ է հարուցվել: Իսկ քաղաքապետը նախազգուշացրել է, որ եթե այս անգամ էլ իրավապահները ըստ պատշաճի չզբաղվեն այս գործով և կրկնվեն Սպարտակ Ղուկասյանի այցերը, ապա ինքն արդեն կպատժի նրան:
23-ն այսօր բոլորած Հակոբ Ինջիղուլյանը շուրջ կես տարի ադրբեջանական գերության մեջ է։ «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ նրանց տանն այսօր տրամադրությունը տոնական չէ, բայց սեղան բացել են։ Հարազատները հույս ունեն, որ մեկ տարի անց անպայման ամբողջ ընտանիքով՝ նրա հետ, սեղան կնստեն։
«Միայն փորձաքննությունը կպարզի՝ այդ զենքից էր արձակված կրակոցը, որից սպանվել է, թե ոչ: Հայտնաբերված զենքը նման է այն կրակող զենքին, որից նա սպանվել է, բայց ամեն ինչ կպարզի փորձաքննությունը»,- ասաց ոստիկանապետը:
Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա են գտնվել Բանակի օրվան՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի 22-ամյակին նվիրված տոնական հանդիսությանը:
Հունվարի 29-31-ը, փետրվարի 1-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ: Փետրվարի 2-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Հունվարի 27-ին, ժամը 11.10-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Շենգավիթի բաժնում ահազանգ է ստացվել, որ Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 27/4 հասցեում գտնվող սրճարանի հետնամասում զենք-զինամթերք է թողնում:
Ադրբեջանական APA լրատվական գորածակալությունը այսօր տեղեկատվություն էր տարածել, որ Թովուզի շրջանի Ալիբեյլի գյուղում ձերբակալվել է Հայաստանի մի քաղաքացի: Քիչ անց գործակալությունը հայտնեց, որ շփման գիծը հատել է Մամիկ Տիգրանի Խոջայանը: Ըստ elections.am կայքի՝ Տավուշի մարզի Վերին Կարմիր Աղբյուր գյուղում բնակվում է Մամիկոն Տիգրանի Խոջոյանը: Նա ծնվել է 1937թ., նոյեմբերի 27-ին:
Անսթափ վարորդներ հայտնաբերելու նպատակով իրականացված ուժեղացված ծառայության ընթացքում հունվարի 24-ին ՃՈ հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 16 տրանսպորտային միջոց:
Քիչ առաջ Ազատության հրապարակից ոստիկանական բաժանմունքներ բերման են ենթարկվել մի քանի ակտիվիստներ: Ինչպես հայտնի է՝ «Բանակն իրականում» նախաձեռնությունւ այսօր՝ Բանակի օրը, բողոքի ակցիա է կազմակերպել:
Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր Թովուզի շրջանի Ալիբեյլի գյուղում ձերբակալվել է Հայաստանի մի քաղաքացի: Ըստ կայքի՝ Հայաստանի քաղաքացին հատել է զորքերի շփման գիծը և բռնվել է գյուղացիների կողմից: «Դեռ անհայտ է, թե ով է ձերբակալվածը. զինվորակա՞ն, թե՞ քաղաքացիական անձ»,- գրում է կայքը:
Այսօրվա դրությամբ այդ մեկնաբանությունները, որ ասում են՝ Բալասանյանը վախկոտ է, գողական եւ այլն… այդ պիտակները ճիշտն ասած, ինձ չեն սազում: Նամանավանդ մեր քաղաքի հետ կապված՝ պետք է կարողանանք հասկանալ, որ Գյումրին մշակույթի եւ սպորտի քաղաք է
Հունվարի 25-ին, ժամը 16.00-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները Երևանի Արգիշտի փողոցի թիվ 11/4 շենքի մոտից բերման են ենթարկել Չեխիայի Հանրապետության Ինտերպոլի ազգային Կենտրոնական բյուրոյի կողմից ազգային մակարդակով հետախուզման մեջ գտնվող, Չեխիայի Հանրապետության քաղաքացի, 1966 թ. ծնված Վիտ Կորեչենկին: