
Խոշոր ավտովթար Երևանում. կան տուժածներ. (լուսանկարներ). shamshyan.com

shamshyan.com-ի փոխանցմամբ`այսօր՝ հունվարի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 02:30-ի սահմաններում Երևան քաղաքի Հալաբյան 35 շենքի բնակիչ, 24-ամյա Գոռ Հովհաննիսյանը, վարելով Mercedes Benz մակնիշի 19 CC 199 համարանիշի ավտոմեքենան, Հրաչյա Քոչար փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հարվածել թիվ 19 շենքի մոտ տեղադրված երկաթյա աղբարկղերին, այնուհետև բախվել ծառերին: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Գ. Հովհաննիսյանն ու նրա ուղևոր Վահագ Ներսիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, որտեղից էլ Վ. Ներսիսյանը տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Երբ Mercedes-ը հարվածել է աղբարկղերին, աղբարկղերը շպրտվել են, և կոտրվել են 19 շենքի տակ գործող ՍՊԸ-ներից մեկի ապակիները: Վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները, որոնց օգնությամբ էլ վերջիններս տեղափոխվել են հիվանդանոց: Վթարի վայրում հայտնաբերվել են նաև ձեռքի 3 մատներ, որոնք, ըստ հավաքվածների՝ վթարի հետևանքով վիրավորներից մեկի ձեռքի պոկված մատներն են:
Մանրամասները այստեղ`