Արծրուն Հովհաննիսյան. Քաղաքացիական անձի մասով չգիտեմ, բայց զինվորական հաստատ չէ

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր Թովուզի շրջանի Ալիբեյլի գյուղում ձերբակալվել է Հայաստանի մի քաղաքացի: Ըստ կայքի՝ Հայաստանի քաղաքացին հատել է զորքերի շփման գիծը և բռնվել է գյուղացիների կողմից: «Դեռ անհայտ է, թե ով է ձերբակալվածը. զինվորակա՞ն, թե՞ քաղաքացիական անձ»,- գրում է կայքը:

168.am-ի հետ զրույցում՝ մեկնաբանելով այս տեղեկությունը, ՀՀ Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը միայն հավաստիացրեց, որ անձը զինվորական չէ: «Քաղաքացիական անձի մասով չգիտեմ, բայց զինվորական հաստատ չէ»,- նշեց նա:

Ի դեպ, ֆեյսբուքյան իր էջում րոպեներ առաջ Արծրուն Հովհաննիսյանը նաև հորդորել է չմեկնաբանել ադրբեջանական «հիմարությունները»: «Հարգելիներս գոնե այսօր ադրբեջանական հիմարությունները չգրենք ու չմեկնաբանենք լավ»,- գրել է խոսնակը:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031