Բաժիններ՝

Համացանցում հայտնվել է Ադրբեջանում հայտնված Մամիկոն Խոջայանի տեսանյութը (տեսանյութ)

Ինչպես տեղեկացրել էինք, ադրբեջանական APA լրատվական գորածակալությունը երեկ տեղեկատվություն էր տարածել, որ Թովուզի շրջանի Ալիբեյլի գյուղում ձերբակալվել է Հայաստանի մի քաղաքացի: Քիչ անց գործակալությունը հայտնել էր, որ շփման գիծը հատել է Մամիկ Տիգրանի Խոջայանը: Ըստ elections.am կայքի՝ Տավուշի մարզի Վերին Կարմիր Աղբյուր գյուղում բնակվում է Մամիկոն Տիգրանի Խոջոյանը: Նա ծնվել է 1937թ., նոյեմբերի 27-ին: Ավելի ուշ ադրբեջանական vzglyad.az կայքը լուսանկարներ տեղադրեց: ՀՀ պաշտպանության նախարարության մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը 168.am-ի հետ զրույցում՝ մեկնաբանելով այս տեղեկությունը, հավաստիացրել էր, որ անձը զինվորական չէ: «Քաղաքացիական անձի մասով չգիտեմ, բայց զինվորական հաստատ չէ»,- նշել էր նա:

Այսօր համացանցում հայտնվել է Ադրբեջանում հայտնված Մամիկոն Խոջոյանի տեսանյութը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031