«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ ջրագծի վթարի վերացման աշխատանքների հետ կապված, հունվարի 30-ին ժամը 10.00-ից մինչև հունվարի 31-ը ժամը 07.00-ն կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի Կիլիկիա թաղամասի, Ծիծեռնակաբերդի խճուղու, Իսակովի պողոտայի 1-9 համարների և հարակից տարածքների ջրամատակարարումը:
Հունվարի 28-ին Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը հանդիպեց Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղի ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի հետ: Գործադիրի ղեկավարը կարևորեց ուսանողների հետ իր հանդիպումները, քանի որ դրանք, այլ միջոցառումների շարքում, հնարավորություն են տալիս ուղիղ կապի մեջ լինել հասարակության հետ:
Պաշտպանության նախարարը շնորհավորեց դեսպանին և ռազմական կցորդին նշանակումների կապակցությամբ` հույս հայտնելով, որ հայ-իտալական ռազմական համագործակցությունը կշարունակի մոտ ապագայում նոր ձեռքբերումներ գրանցել: Ակնկալվում է ՄԱԿ-ի ՅՈՒՆԻՖԻԼ խաղաղապահ առաքելության կազմում իտալական զորախմբի կազմում Լիբանան գործուղել մեկ հայկական դասակ, ինչի կապակցությամբ ստացվել է ՄԱԿ-ի համաձայնությունը, իսկ իտալական կողմի հետ առաքելության մանրամասները գտնվում են համաձայնեցման վերջնական փուլում:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանի ատենախոսության պաշտպանության օրը լրագրողների օրինական մասնագիտական գործունեությունը խոչընդոտած, ոստիկաններին՝ լրագրողներին ներս չթողնելու ցուցումներ տված տղաներից մեկը՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) ուսխորհրդի նախագահ Սեւակ Խաչատրյանը 400.000 դրամանոց գործուղում է շահել ՀՀ նախագահի հովանու ներքո իրականացվող Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրով (ԵԳԱԾ):
Հունվարի 28-ին, ժամը 18.20-ին, ոստիկանության Եղեգնաձորի բաժնում հաղորդում է ստացվել, որ Արփի գյուղի մի բնակիչ իրենց հին անասնագոմը քանդելիս փամփուշտներ է գտել:
168.am-ի հետ զրույցում Ախուրյան համայնքի ղեկավար Արծրունի Իգիթյանն ասաց, որ մահացածներն ամուսիններ են. վնասվածքներ եղել են նրանց վզի շրջանում:
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մեծ թվով քաղաքացիներ միայն տեխնիկական միջոցներով հայտնաբերված իրավախախտման տեսանյութին ծանոթանալու, այնուհետև վերադասության կարգով բողոքարկելու դիմում ներկայացնելու նպատակով ՀՀ մարզերից (այդ թվում՝ հեռավոր) այցելում են Ճանապարհային ոստիկանության վարչական մաս (ք. Երևան):
Հունվարի 29-ին, ժամը 09.19-ին տեղեկատվություն է ստացվել, որ Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհին` Գեղակերտ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք:
Որոշվել է ներկայացված մրցութային ութ առաջարկները գնահատել ըստ մրցութային պայմաններին նախագծերի համապատասխանության, քաղաքաշինական իրադրության վերլուծության դիապազոնի, հայեցակարգի գաղափարախոսության, հատակագծային և ֆունկցիոնալ կազմակերպման, ճարտարապետական հորինվածքի միասնականության և պատմաճարտարապետական ժառանգության արժևորման:
Հունվարի 28-ին, ժամը 11.30-ին, ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները Դիլիջան քաղաքի Կամոյի փողոցից, ապօրինի փայտանյութ տեղափոխելու կասկածանքով, բերման են ենթարկել 1975 թ. ծնված Վահե Ն.-ին` «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայով` բարձված փայտանյութով:
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը շարունակում է մարզային խորհրդակցությունները, որոնց ընթացքում ամփոփվում են 2013թ. կատարված աշխատանքներն ու ներկայացվում 2014թ. ծրագրերն ու անելիքները:
«Նոր գիրքը ներառում է հայկական լեռնաշխարհի բնությունը, աշխարհագրությունը, պատմությունը և այլ տեղեկություններ ու հասնում մինչև այսօրվա Հայաստանի և Արցախի պետությունների ժամանակաշրջանը: Այդ բոլոր տեղեկությունները ներկայացնում է ֆիլմերի, քարտեզների, 3D պատկերների և տարբեր ներկայացումների միջոցով»:
Քիչ առաջ Մասիսի հիվանդանոց է տեղափոխվել 50-ամյա մի տղամարդ: Հիվանդանոցից տեղեկացրել են, որ տղամարդն այնտեղ է տեղափոխվել հրազենային վնասվածքներով:
Հունվարի 27-ին Սպարտակ Ղուկասյանը հարցաքննվել է որպես կասկածյալ: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրությունը չհեռանալու մասին: Նախաքննությունը շարունակվում է: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:
2013թ. վերջին պատվաստումներից հետո երեխաների մահացության մի քանի դեպք արձանագրվեց: Մահացած երեխաների հարազատները նշում էին, որ մահվան պատճառը պատվաստումն է եղել: 168.am-ն այսօր ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք այդ մահվան դեպքերն ուսումնասիրվել են նախարարության կողմից, և արդյո՞ք եղել են դեպքեր, երբ պարզվել է, որ մահերը պատվաստման կամ բժշկական անձնակազմի սխալի հետևանք են եղել:
«Հաճախ խոսում էինք, էդ դեպքից առաջ էլ խոսացինք, ինքը շատ ուրախ էր, լավ տրամադրություն ուներ: Դե 4 ամիս էր մնում վերադարձին, մայիս-հունիսին կգար արդեն: Միշտ գոհ ա եղել ծառայությունից»:
Կարմիր խաչի գրասենյակի ներկայացուցիչներն այսօր կլինեն Տավուշի մարզի Վերին Կարմրաղբյուր գյուղում, կհանդիպեն համայնքի ղեկավար Կամո Չոբանյանին՝ Մամիկոն Խոջոյանի հետ կապված որոշ հարցեր քննարկելու համար: Կամո Չոբանյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ հայտնի չէ՝ երբ է Մ. Խոջոյանը հատել սահմանը, սակայն երեկ՝ հունվարի 28-ին, ժամը 15:00-ի սահմաններում նրան տեսել են «ներքին զոնայում»:
Նախաքննության վարկածով ժամկետային զինծառայող՝ 19-ամյա Սարգիս Սահակյանին ծառայակիցները ինքնասպանության են հասցրել։ Մեկ տարի անց էլ նրա մայրը՝ Մարգարիտա Սահակյանը, չի հավատում միակ որդու ինքնասպանության մասին պաշտոնական վարկածին։
Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր Արամ Խաչատրյանի անվան ֆիլհարմոնիկ համերգասրահում ներկա են գտնվել անվանի դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արամ Ղարաբեկյանի վերջին հրաժեշտի արարողությանը:
«Այս գործը անհեթեթ է, ծիծաղելի իրավիճակ է, Արմեն Մկրտչյանի հետ առերեսման ժամանակ փոխեցին ցուցմունքը` ասելով, որ իրենց ծեծած տղայի անունն էլ է Արմեն, բայց բոյով է ու կարմիր կուրտկայով է եղել: Նախաքննությունը շարունակվում է, բայց մեղադրյալ չկա»:
Ամանորի գիշերը Լեւոն Աղաբեկյանն իր սեփական երեխաների բնակարանը դիտավորյալ հրկիզել է. բարեբախտաբար, այս անգամ ընտանիքի անդամները ֆիզիկապես չեն տուժել, սակայն տան մեծ մասը մոխիր է դարձել:
Հունվարի 20-ին, ժամը 04.00-ի սահմաններում, Տավուշի մարզի Այգեձոր գյուղի 11-րդ փողոցի բնակիչ, 73-ամյա Էդիկ Մադյանը Բագրատունյաց 3 հասցեում գտնվող «Երևան» բժշկական կենտրոնից դուրս է եկել և չի վերադարձել:
Հունվարի 29-ին, ժամը 11.26-ին տեղեկատվություն է ստացվել, որ Տավուշի մարզի Սևքար գյուղի միջնակարգ դպրոցի կաթսայատան խողովակը թեքվել է և առկա է ընկնելու վտանգ: Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը:
ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար, ներկայումս մեկ այլ զորամասի օպերատիվ բաժնի պետ, գնդապետ Բագրատ Մաթևոսյանը դատավճռով մեղավոր է ճանաչվել իշխանազանցության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1–ին մասով:
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը մի առիթով ասել էր, որ փնտրում է «մեծ ձկներ, որպեսզի նրանց գլխից բռնի»: 168.am-ն այսօր նախարարից հետաքրքվեց, թե իր պաշտոնավարման ընթացքում նա քանի՞ մեծ ձուկ է գլխից բռնել և ի՞նչ պատժամիջոցներ է կիրառել նրանց նկատմամբ:
Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ պայքարող «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնությունը շարունակելու է քայլեր ձեռնարկել՝ օրենքը հակասահմանադրական ճանաչելու պահանջով: Ինչպես հայտնի է, Սահմանադրական դատարանը որոշում է ընդունել՝ ժամանակավորապես կասեցնել օրենքը մինչև դատաքննության ավարտը՝ մարտի 28-ը:
Նա ասաց, որ չի հասկանում, թե ինչու են նման «սուտ լուրեր» տարածվում, քանի որ ոչ ինքը և ոչ էլ իր ընտանիքի անդամներից որևէ մեկն ընդհանրապես Գրին քարտ չի լրացրել։
ՀՀ ոստիկանությունում շրջանառվող տեղեկությունների համաձայն, իշխանությունները պատրաստվում են առաջիկայում բարձրացնել ոստիկանության համակարգի աշխատակիցների աշխատավարձերը, ինչը սակայն. պետական բյուջեով նախատեսված չէ։
Նկարահանումներ կլինեն հունիս-հուլիս ամիսներին, իսկ ֆիլմը պատրաստ կլինի 2015-ին։ Վաղամեռիկ դերասանի մասին պատմող կինոնկարը կոչվելու է «Փոքրիկ վիշապը»։
ՀՀ պաշտպանության նախարարության մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը 168.am-ի հետ զրույցում՝ մեկնաբանելով այս տեղեկությունը, հավաստիացրել էր, որ անձը զինվորական չէ: «Քաղաքացիական անձի մասով չգիտեմ, բայց զինվորական հաստատ չէ»,- նշել էր նա: