
Արմավիր գյուղի «Քնար» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել

Նոյեմբերի 3-ին, ժամը 15.36-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիր գյուղում՝ «Քնար» սուպերմարկետի մոտակայքում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 13-րդ փողոցի Ա.Կ.-ի թիվ 3 տան մոտակայքում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.52-ին, մարվել՝16.25-ին:
Այրվել են տախտակներ և փայտե արկղեր՝ 10 ք.մ:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն