Բաժիններ՝

Առանց գլխարկի իջեւանցի ոստիկանը ոտքով է չափում «դեպքի վայրը»

tesankyun.am-ը գրում է.  Հոկտեմբերի 31-ին ժամը 17-ի սահմաններում ոստիկանության Իջեւանի բաժնի 2 սպաներ այցելել են Իջեւանի հանքային ջրերի գործարանի հարակից տարածքում, միջպետական ճանապարհի եզրին գտնվող կիսակառույց շինություն:

Ոստիկանների այցը, շինարար բանվորների հետ նրանց վեճը, ինչպես նաեւ միջպետական ճանապարհին երթեւեկությունը նախրի կողմից խանգարելը տեսագրել է իջեւանցի բազմափորձ հեռուստաօպերատոր Մարտիկ Ճաղարյանը:

Տեսանյութում երեւում է, թե ինչպես շինարարության մեջ ընդգրկված բանվորը ոստիկաններին ասում է, որ վերջիններս նախկինում իրենց պատվիրել դադարեցնել շինարարությունը, որ այդ կառույցում գողություններ են եղել, սակայն ոստիկաններին դա չի հետաքրքրել: Տեսանյութում երեւում է նաեւ, թե ինչպես են ոստիկան սպաներն առանց գլխարկի սկսում աշխատել, ոտքով չափել կիսակառույցի երկարությունը, ավագ լեյտենանտը կիսակառույցը մի քանի անգամ անվանում է «դեպքի վայր»: Տեսանյութի մեջ հեռախոսազրույց է կայանում կիսակառույցի սեփականատիրոջ հետ: Միջպետական ճանապարհի եզրին շինարարությունը վաղուց է ընթանում, սակայն այն նոր է գրավել ոստիկանների ուշադրությունը:

Տեսանյութը՝ Aravot.am-ի:

Մանրամասներն՝ այստեղ

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930