
Գյումրիում նույն ընտանիքի չորս անդամներ հոսպիտալացվել են թունավորման նախանշաններով

Նոյեմբերի 3-ին, ժամը 22.33-ին տեղեկություն է ստացվել, որ թունավորման նախանշաններով Գյումրու բժշկական կենտրոն են հոսպիտալացվել Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Հանեսօղլյան 1-ին նրբանցքի թիվ 13 տան բնակիչներ՝ Վ. Ղ.-ը (ծնվ. 1965թ.), Մ. Ղ.-ը (ծնվ. 1987թ.) և Ք. Ղ.-ը (ծնվ. 1988թ.), իսկ Ա. Ղ.-ը (ծնվ. 2010թ.) հոսպիտալացվել է Գյումրու Ավստրիական մանկական հիվանդանոց:
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Արտակարգ իրավիճակների նախարարություն