
Ի՞նչն էր Սիսիանի հիվանդանոցում կնոջ մահվան պատճառը. Նախնական վարկած. NEWS.am

Սիսիանի բժշկական կենտրոնում 28-ամյա հղի կնոջ մահված պատճառը կպարզի նշանակված դատաբժշկական փորձաքննությունը, բայց նախնական եզրահանգմամբ՝ նա մահացել է պտղաջրերի էմբոլիայից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սիսիանի բ/կ-ի տնօրենի տեղակալ Վարդուշ Թեւանյանը:
Նա նշեց, որ կնոջ հղիությունը ընթացել է նորմալ, վերջին շրջանում մի քիչ ինքնազգացողության վատացում է նկատվել, հետո դիմել է գոտկային շրջանի ցավերի համար, հենց նույն օրը հոսպիտալացվել է: Նա տեղեկացրեց, որ կնոջը մի քանի անգամ ուլտրաձայնային հետազոտություն են արել, կենդանի պտուղ էր, խաղը զգացել է, առավոտյան արձանագրվել է պտղի ներարգանդային մահ, նա ծննդալուծվել է բնական ճանապարհով՝ առանց որեւէ վիրահատական միջամտության: «Տեղափոխելուց հետո սուր ցավեր է սկսվել, ինքնազգացողության վատացում, օդի անբավարարության զգացում, միանգամից թուլացած վիճակ»,-ասաց փոխտնօրենը՝ վստահեցնելով, որ ամեն ինչ արել են, սակայն ոչինչ չի օգնել:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: