Ժպտացեք, ձեր տվյալները կրկին ցանցում են. mediamax.am

«Մեդիամաքսը» գրում է. Օրերս համացանցում կրկին հայտնվեց մի կայք, որտեղ տեղադրված էին շատերի հեռախոսահամարները, մեքենաների համարանիշները։ Մեծ աղմուկ բարձրացավ, կայքը փակվեց (կարծես Ոստիկանության միջամտումից հետո), աղմուկն անցավ, բոլորը վերադարձան իրենց գործերին։ Իրականում կայքի փակվելը բացարձակապես խնդրի լուծում չէ, քանի որ այդ տվյալներն արդեն բավականին երկար ժամանակ “թափառում են” ինտերնետում եւ նույնիսկ Վերնիսաժում՝ սկավառակի տեսքով։

Այդ տվյալների շտեմարաններն երկար պատմություն ունեն․

● դրանք հայտնվեցին մարդկանց ձեռքերում դեռեւս 2010 թվականին;

● 2012-ն թարմացվեցին։ Այսինքն, ինչ-որ մեկը կրկին գողացավ տվյալները եւ տարածեց;

● 2013 թվականին ադրբեջանական հաքերները երկու անգամ հրապարակեցին դրանք՝ հայտարարելով, իբր կոտրել են ՀՀ Ոստիկանության սերվերները եւ այնտեղից տարել տվյալները, ինչն իրականությանը չէր համապատասխանում. պարզապես տղերքը որոշել էին իրենց վերագրել այն, ինչը վաղուց արդեն արվել էր հենց Հայաստանում;

● 2014-ի ընթացքում ցանցում հայտնվեցին մի քանի կայքեր, որոնք տրամադրում էին նույն շտեմարաններն արդեն ինտերնետի միջոցով՝ ավելի մատչելի ձեւով։

Խնդիրն այն է, որ անցել է 4 տարի, բայց ոչինչ չի փոխվել: Այսինքն, պարզ չէ, թե որտեղից է պարբերաբար արտահոսք լինում։ Շտեմարանները պարունակում են անհատների եւ կազմակերպությունների հեռախոսահամարներ, ինչի պատճառով շատերը մեղադրում են օպերատորներին տեղեկատվության արտահոսքի համար։ Սակայն այն փաստը, որ շտեմարաններում առկա են նաեւ անձնագրային եւ մեքենաների պետհամարանիշների տվյալները, ավելի տրամաբանական են դարձնում այն վարկածը, որ դրանց արտահոսքն եղել է ինչ-որ պետական մարմնից։ Ամբողջ խնդիրն այն է, որ հասարակությունը տեղյակ էլ չէ, թե պետական եւ մասնավոր որ կառույցներն են տիրապետում մեր անձնական տվյալներին։ Եվ մյուս կարեւոր հարցը՝ ինչպե՞ս են այդ տվյալները պաշտպանվում, ո՞ւմ եւ ե՞րբ են հասանելի, եւ այլն։

Օրինակ, ամեն օր մի քանի տասնյակ անգամ ամեն մի երեւանցի տեսանկարվում է խաչմերուկներին եւ կարմիր գծերով ավտականգառներմում տեղադրված տեսախցիկներով։ Ոստիկանությունից բացի այդ տվյալները տնօրինում են երկու մասնավոր ընկերություններ։ Տեսականորեն այդ տվյալները կարող են օգգտագործվել անհատին վերահսկելու համար։ Սակայն հանրությանը հայտնի չէ, թե ինչպես են դրանք տնօրինվում։

Այստեղ հարց է առաջանում՝ արդյո՞ք մարդու արտաքին տեսքը հանդիսանում է անձնական տվյալ, որը պետք է պաշտպանվի։ Դեռեւս 2002 թվականին ընդունված օրենքում տրվում է սահմանում, որն ընդհունված է բազմաթիվ երկների օրենսդրություններում․ «անհատական տվյալ՝ նյութական կրիչի վրա գրավոր կամ այլ կերպ ամրագրված` ֆիզիկական անձին վերաբերող փաստերի, դեպքերի, հանգամանքների մասին ցանկացած տվյալ այնպիսի տեսքով, որը թույլ է տալիս կամ կարող է թույլ տալ նույնականացնել անհատի ինքնությունը»։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս