Երևանի մանկապարտեզներում հերթագրված երեխաների թիվը, կարծես պետական գաղտնիք լինի, չեն տրամադրում

«Նախորդ երեք ամսում Ձեզ ուղղված իմ մի քանի հարցումներին ի պատասխան այն մասին, թե ըստ վարչական շրջանների ո՞ր մանկապարտեզում քանի՞ երեխա է հերթագրված, այդպես էլ պատասխան չեմ ստանում, որովհետև ասում են, որ ստույգ թիվը հայտնի չէ: Իմ որևէ նամակում ես հերթագրված երեխաների ստույգ թիվը չեմ խնդրել:

Ունեմ փաստաթուղթ, որից երևում է, թե 2014 թվականին Երևանի թվով 10 մանկապարտեզներում և 3 դպրոցներում նախադպրոցական տարիքի քանի երեխա է ընդգրկվելու նոր բացված խմբերում:

Ձեռքիս տակ է նաև Ձեր ստորագրությամբ ս.թ. սեպտեմբերի 1-ի դրությամբ մանկապարտեզ ընդունվող երեխաների կանխատեսելի թիվը՝ ըստ վարչական շրջանների: Այսինքն ենթադրում եմ, որ Երևանի մանկապարտեզներում հերթագրված երեխաների թիվը պակասելու է:

Հետևաբար, ինչո՞վ է պայմանավորված նոր ուսումնական տարում ըստ Երևանի մանկապարտեզների հերթագրված երեխաների ուսումնասիրության արդյունքները թաքցնելը, եթե իհարկե այն կա:

Եթե չկա, ապա խնդրում եմ Երևանի Կենտրոն, Աջափնյակ, Արաբկիր, Շենգավիթ, Մալաթիա-Սեբաստիա, Քանաքեռ-Զեյթուն, Էրեբունի, Նորք-Մարաշ, Նոր-Նորք, Դավթաշեն, Նուբարաշեն վարչական շրջանների ղեկավարներից պահանջել ըստ յուրաքանչյուր վարչական շրջանի` մանկապարտեզներում հերթագրված երեխաների թվի մասին քաղաքապետարանի աշխատակազմին տրամադրվելիք տեղեկությունները:
Կից ներկայացնում եմ նամակագրությունը.

Պարոն Տարոն Մարգարյանին
Երևանի քաղաքապետ

Հարգելի պարոն Մարգարյան,

Խնդրում եմ ըստ Երևանի վարչական շրջանների տրամադրել յուրաքանչյուր մանկապարտեզում հերթագրված երեխաների թիվը ըստ տարիքների:

Շնորհակալություն համագործակցության համար»:

Հարգանքներով՝  Անահիտ Բախշյան
Երևանի ավագանու «Բարև Երևան»խմբակցության անդամ

Տեսանյութեր

Լրահոս