
Երևանի կենտրոնում աղբատար ավտոմեքենա է հրդեհվել

Նոյեմբերի 10-ին, ժամը 08.26-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Աբովյան փողոցում այրվում է աղբատար ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 08.41-ին, մարվել` 08.42-ին:
Ամբողջությամբ այրվել է «ԶԻԼ» մակնիշի 021 LU 64 պ/հ աղբատար ավտոմեքենան (վարորդ Գ. Բ.):
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն