Վաղարշի ցասումն այնքան մեծ է, որ նա այս պահին չի մտածում, թե ինչպես է վերականգնվելու նյութական կորուստը:
Թեև «X գրուպ» ընկերության սեփականատեր Խաչիկ Խաչատրյանը դատարան էր դիմել իր արժանապատվության և «Երևանի թռչնաֆաբրիկա» ընկերության բարի համբավն արատավորելու համար՝ «Ժողովուրդ» օրաթերթից 3 մլն 200 հազար դրամ բռնագանձելու պահանջով, այնուամենայնիվ, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն ամբոդջությամբ մերժեց հայցը։
Նախօրեին «Շրջանառության հարկի մասին» փոփոխված օրենքի դեմ բողոքի ակցիա անցկացրած երևանյան տոնավաճառների առևտրականները հնարավոր է այսօր բողոքի դուրս չգան: Բայց ոչ թե ինքնակամ:
Մշակութային անկրկնելի հուշարձանների միտումնավոր ոչնչացումը առաջին հերթին վկայում է, մարդկությունը դեպի վայրի միջնադար տանող, ահաբեկչական խմբավորումների և նրանց տարատեսակ հովանավորողների բարոյական սնանկության ու վայրագ էության մասին:
«Որպես մեծ գիտնական, Դուք, անկասկած, հսկայական ներդրում եք ունեցել օվկիանոսագիտության և բևեռախուզության ոլորտներում ինչպես խորհրդային, այնպես էլ ժամանակակից ռուսաստանյան գիտական մտքի զարգացման գործում: Արկտիկայի և Անտարկտիդայի Ձեր գիտական նվաճումը անգնահատելի ներդրում է աշխարհագրական և բնական գիտությունների հետագա զարգացման գործում»:
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 08։37-ին ահազանգ է ստացվել, որ Այգեզարդ-Քաղցրաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կա 2 զոհ, 3 տուժած:
Սեպտեմբերի 25-ին, ժամը 05.16-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մոտակայքում ավտոմեքենան բախվել է ծառին:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Երևան քաղաքի Աճառյան փողոցի երթևեկության կազմակերպման մեջ կատարվել է փոփոխություն:
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողներն օրերս օդանավակայանի անվճար ավտոկայանատեղիում նկատել են մի երիտասարդի, որը «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի սրահից հանում էր տեսահաշվառող սարքը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Օպել» մակնիշի 37VO474 (վարորդ` Ա. Տ., ծնվ. 1974թ.) և «ՎԱԶ 2121» մակնիշի 59DQ555 պետհամարանիշներով ավտոմեքենաները: Տուժածներ և վառելիքի արտահոսք չկա:
Արվեստի ու արհեստի քաղաք Գյումրին շատ արվեստագետներ է աշխարհին տվել:
Դատարանի որոշումը մենք համարում ենք մարտահրավեր ինչպես արդարադատությանը, այնպես էլ՝ անկախ լրատվությանն ընդհանրապես, ու ժողովրդավարության հիմնարար սկզբունքներին մասնավորապես:
Սեպտեմբերի 18-ին ոստիկանության Գուգարքի բաժնում հաղորդում էր ստացվել Արթուր Ղավալյանի կողմից Հայկուշ Աշուղյանին սպանելու և Րաֆֆի Աշուղյանին մարմնական վնասվածք պատճառելու մասին:
2011թ. ջրծաղիկից մահացած զինծառայող Հայկ Խաչատրյանի գործով կրկնակի դատաբժշական փորձաքննություն իրականացրած մասնագետներն արձանագրել են, որ մինչև «ջրծաղիկ, ծաղկման շրջան» ախտորոշումը նա ստացել ՝ ադեկտվատ բուժում հիմնական հիվանդության՝ դիմային նյարդի բորբոքման կապակությամբ:
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած Ավետիք Բուդաղյանի սպանությունից հետո նրա գնդապետ եղբոր դեմ հարուցված քրեական գործով այսօր Գորիսի դատարան է ներկայացել Սուրիկ Խաչատրյանի տիկինը՝ Լորետա Բարսեղյանը՝ տուժողի կարգավիճակում:
Ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում հաշմանդամ ճանաչվելու և առողջությանը վնաս պատճառվելու դեպքերում Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ծառայողին պետական պարտադիր ապահովագրական միանվագ գումար է վճարվում 1-ին խմբի հաշմանդամին և առողջությանը վնաս պատճառված անձին՝ չորս հարյուր հիսունհինգ հազար դրամի չափով, երկրորդ խմբի հաշմանդամին՝ նշված գումարի 80 տոկոսի չափով, երրորդ խմբի հաշմանդամին՝ նշված գումարի 60 տոկոսի չափով։
Հուլիսի 18-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել, որ նույն օրը, ժամը 15.30-ի սահմաններում, Հյուսիսային պողոտայի թիվ 1 հասցեում գտնվող «Օրանժ Արմենիա» սպասարկման կենտրոնից գողացել են «Սամսունգ» տիպի բջջային հեռախոս:
Հայաստան մուտք գործող տրանսֆերտների ծավալները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են: Երևույթը մասնագետները պայմանավորում են ռուսական ռուբլու օրեցօր արժեզրկմամբ:
Սեպտեմբերի 12-ին, ժամը 18.50-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում էր ստացվել, որ տեխնիկական միջոցների գործադրմամբ ճաղավանդակը պոկելով՝ Նոր Խարբերդի մի ամառանոցի 2-րդ հարկի պատշգամբից գողացել են զոդման սարքը և օդորակիչը, այնուհետև կոտրելով պատշգամբից սենյակ տանող դուռը՝ մտել են ներս, սակայն ոչինչ չգողանալով՝ հեռացել են` պատճառելով 100.000 դրամի նյութական վնաս:
Մի խումբ երիտասարդներ նախաձեռնել են ուղեվարձի թանկացման դեմ բողոքի ակցիաներ իրականացնել ԼՂՀ-ում: Այս պահին երիտասարդները իրականացնում են տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ ստորագրահավաք: Ըստ կայքի՝ երկու օրվա ընթացքում արդեն իսկ հավաքվել է մոտ 1000 ստորագրություններ:
Նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2014թ. մայիսի 21-ին Մալխաս Ասատրյանը Շիրակի մարզի դատախազությունում հաղորդում է տվել այն մասին, որ 2014թ. ապրիլի 28-ի լույս 29-ի գիշերը, անհայտ անձինք ապօրինի մուտք են գործել Գյումրի քաղաքի Գ. Նժդեհի փողոցի վրա գտնվող իր բնակարանը և հափշտակել կենցաղային տարբեր տեսակի իրեր:
Սեպտեմբերի 24-ին, ժամը 10.25-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 հիմնական դպրոցի լաբորատորիայում առկա են չշահագործվող քիմիական նյութեր, որոնց տեղափոխման համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Փաստաբանը դատավճիռներն ուսումնասիրելուց հետո այսօր դատարանում բացառեց, որ բանդայի գործով ամբաստանյալ Արման Դալլաքյանը (նա դատաքննության ընթացքում մահացել է) և Գուրգեն Հայրապետյանը ճանաչել են միմյանց: Դատարանում այսօր հրապարակվեցին նաև ամբաստանյալ Արտուշ Հակոբյանի հեռախոսազանգերի վերծանումները. դատռավորի խոսքով՝ ըստ մեղադրական եզրակացության Նապոլեոն Ազիզյանի տան վրա իրականացրած ավազակային հարձակումը եղել է առավոտյան 5-ի սահմաններում, այդ օրը գիշերը ժամը 3-ից մինչև առավոտյան 11-ը նրա հեռախոսը չի ֆիքսվել, չի սպասարկվել:
Բագրատաշենի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ Բագրատաշենի սահմանային անցակետի հարակից տարածքում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1940 թ. ծնված Վալերի Հ.-ն:
Հունան Հ.-ն գտնվում է հսկողության տակ: Առողջական վիճակից ելնելով՝ հնարավոր չի եղել նրան տեղափոխել քրեակատարողական հիմնարկություն:
Սեպտեմբերի 24-ին երեկոյան ժամերին, 28-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Սեպտեմբերի 20-ին, ժամը 23.20-ին, ոստիկանության Դիլիջանի բաժնում ավազակային հարձակման վերաբերյալ ահազանգ էր ստացվել:
Սեպտեմբերի 19-ին Ղազախստանի հայկական համայնքի «Նաիրի» ասոցիացիայի նախագահ Արտյուշա Կարապետյանի կողմից «Հայկական Ժամանակ» օրաթերթի լրագրող Թագուհի Հովհաննիսյանի լրագրողական գործունեությունը խոչընդելու վերաբերյալ մամուլի հրապարակումները «ՀՀ գլխավոր դատախազության հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության վարչության» կողմից ուղարկվել են Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազություն՝ հրապարակումներում նշված հանգամանքները պարզելու նպատակով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածների կարգով ընթացքը լուծելու համար:
«Սամվելի հայրը` Սեյրանը, ևս զինվորական է, լավ գիտի, թե ինչ խնդիրներ կարող են առաջանալ բանակում, զինվորների միջև, բայց նաև լավ ճանաչում է որդուն, ով թեթև պատճառներից նման քայլի չէր գնա: Նրա ինքնասիրությանը ոչ ոք չէր կարող դիպչել»:
«Ո՛չ Դուք գիտեք, ո՛չ նախարարը գիտի, ամոթ է, ամոթ: Քնած ժամանակ 15 րոպեն մեկ այդ թիվը պետք է իմանաք»,- ամոթանք տվեց Ա.Մանուկյանը: «Ամոթը ընդունեցի»,- չընդդիմացավ փոխնախարարը: