Արժանի փոխհատուցում՝ չեղած բանի համար. «Ժողովուրդ»
«Ժողովուրդը» գրում է. Թեև «X գրուպ» ընկերության սեփականատեր Խաչիկ Խաչատրյանը դատարան էր դիմել իր արժանապատվության և «Երևանի թռչնաֆաբրիկա» ընկերության բարի համբավն արատավորելու համար՝ «Ժողովուրդ» օրաթերթից 3 մլն 200 հազար դրամ բռնագանձելու պահանջով, այնուամենայնիվ, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն ամբոդջությամբ մերժեց հայցը։
Սակայն գործարարը համառորեն բողոքարկեց կայացված որոշումը և ՀՀ Վերաքննիչ քաղդատարանի դատավորներ Կարեն Չիլինգարյանը, Աստղիկ Խառատյանը և Ամրահի Պետրոսյանը վճռեցին բավարարել գործարար Խաչատրյանի բողոքը և «ժողովուրդ» օրաթերթից ու լրագրող Սոնա Գրիգորյանից հօգուտ Խաչիկ Խաչատրյանի, բռնագանձել 10 հազար ՀՀ դրամ»։
«ժողովուրդ»-ն արդեն գրել էր, որ զզվելու աստիճան անիմաստ է դարձել ՀՀ-ում դատական ճանապարհով արդարություն որոնելը, դրա համար էլ այլևս չենք բողոքարկում վճիռը։ Հասկանալի է, որ դատարանները տուրք են տալիս օլիգարխիային՝ ևս մեկ անգամ խայտառակելով նախ՝ ՀՀ դատական համակարգը, իրենց, ապա՝«ձվերի Խաչիկին»։
Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։