
Ոչ տրանսպորտի սակագնի թանկացմանը բողոքի ակցիաներ՝ ԼՂՀ-ում

Aparaj.am կայքի տեղեկություններով՝ մի խումբ երիտասարդներ նախաձեռնել են ուղեվարձի թանկացման դեմ բողոքի ակցիաներ իրականացնել ԼՂՀ-ում: Այս պահին երիտասարդները իրականացնում են տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ ստորագրահավաք: Ըստ կայքի՝ երկու օրվա ընթացքում արդեն իսկ հավաքվել է մոտ 1000 ստորագրություններ:
Բողոքի ակցիաները նախաձեռնող խմբի անդամ Վահրամ Հովսեփյանն իր եւ մյուս երիտասարդների անունից կոչ է արել Ստեփանակերտում բնակվող բոլոր քաղաքացիներին ակտիվորեն մասնակցել բողոքի ակցիաներին եւ ստորագրահավաքի աշխատանքներին: