
Ողբերգական ավտովթար Արարատի մարզում. կան զոհեր և վիրավորներ

Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 08։37-ին ահազանգ է ստացվել, որ Այգեզարդ-Քաղցրաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կա 2 զոհ, 3 տուժած:
Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ-ը, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ մահացածները 3-ն են ու կանայք են, ովքեր մեկնում էին դաշտ՝ գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու: Իսկ ՃՏՊ-ն տեղի է ունեցել Վազ 2106 մակնիշի 13 V V 991 համարանիշի և Volkswagen Bora մակնիշի 99 ՏM 899 համարանիշի ավտոմեքենաների բախման արդյունքում։
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի