
Ռուսական ռուբլու արժեզրկման բացասական հետևանքները (տեսանյութ)

tsayg.am-ը գրում է. Հայաստան մուտք գործող տրանսֆերտների ծավալները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են: Երևույթը մասնագետները պայմանավորում են ռուսական ռուբլու օրեցօր արժեզրկմամբ: Քանի որ Հայաստան հասնող տրանսֆերտների հիմնական մասը ռուսական արժույթով է, ապա, մասնագետների կարծիքով, ռուբլու արժեզրկումն էականորեն ազդում է նաև Հայաստանի տնտեսության վրա: