
Վթար՝ Մաշտոցի պողոտայի և Արամի փողոցի խաչմերուկում

Սեպտեմբերի 24-ին, ժամը 19.37-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մաշտոցի պողոտայի և Արամի փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Օպել» մակնիշի 37VO474 (վարորդ` Ա. Տ., ծնվ. 1974թ.) և «ՎԱԶ 2121» մակնիշի 59DQ555 պետհամարանիշներով ավտոմեքենաները: Տուժածներ և վառելիքի արտահոսք չկա:
Արտակարգ իրավիճակների նախարարություն