Բուդապեշտում գազանաբար սպանված ՀՀ զինված ուժերի սպա Գուրգեն Մարգարյանի մահվան 10-րդ տարելիցի կապակցությամբ փետրվարի 19-ին նրա հուշակոթողին է այցելել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և հարգանքի տուրք մատուցել հայ սպայի հիշատակին։
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ այսօր մարզպետների մասնակցությամբ կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվեցին մարզերում առաջնահերթ խնդիրների լուծման նպատակով հինգերորդ հրատապ ծրագրի նախապատրաստման հետ կապված հարցեր:
Նա ձեռքի հատվածում ստացել է դանակի հարվածի վնասվածք, բժիշկ Գաբրիել Հակոբյանը փորձել է առաջին օգնություն ցույց տվել տուժածին, սակայն վերջինս հրաժարվել է օգնությունից ու ինքնակամ հեռացել հիվանդանոցից:
Ժամը 15:00-ի սահմաններում Subarry մակնիշի 34 ՕV 741 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Նվեր Սաֆարյան փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտոց, բախվել էլեկտրասյանը, այնուհետ գլխիվայր մի քանի պտույտ շրջվելուց հետո հայտնվել ձորակում: Վթարի հետևանքով 3 էլեկտրական սյուն է տապալվել:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշումներով Սամվել Մինասյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի տեղակալի պաշտոնից, իսկ Աշոտ Վարդանյանը՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից: Վարչապետի մեկ այլ որոշմամբ Աշոտ Վարդանյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի տեղակալ։
Կոչ ենք անում հարգել մեր պետական ինստիտուտները` սպասելով Սահմանադրական դատարանի որոշմանը և տուրք չտալ առանձին անհատների վերլուծություններին:
Սեմինար-խորհրդակցություն ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչությունում:
168.am-ի հետ զրույցում ՀՀ դատախազության հանրային կապերի վարչության պետ Շահեն Տոնոյանն ասաց, որ Վարդան Պետրոսյանի գործը երեկ ուղարկվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: «Երեկվա դրությամբ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել և ուղարկել է»,- ասաց նա:
Փետրվարի 17-ին, ժամը 15.15-ին, մի քաղաքացուց ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում ահազանգ է ստացվել, որ զենք-զինամթերք է թողել «Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքի օղակաձև շրջադարձի մոտակայքում:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ ԱՊՊԱ պայմանագիր չունեցող անձանց նկատմամբ համակարգչային շտեմարանների ու ծրագրի միջոցով վարչական պատասխանատվություն կիրառելու գործընթացի արդյունքում ի հայտ են եկել բազմաթիվ դեպքեր, երբ տրանսպորտային միջոցի սեփականատերերն առանց համապատասխան փաստաթղթավորման` փաստացի օտարել են տրանսպորտային միջոցները և ներկայումս ԱՊՊԱ պայմանագիր չունենալու համար ենթարկվում են վարչական պատասխանատվության:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր մտահոգությունն է արտահայտել 2013 թ. դեկտեմբերի 17-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ)` Դողու Փերինչեքի գործով ընդդեմ Շվեյցարիայի կայացրած անընդունելի վճռի առիթով:
Նորակոչիկ Մհեր Արմենի Խլղաթյանին ծեծի ենթարկելու, պարտադիր ժամկետային զինծառայողներ Էդիկ Շահնազարյանի և Արշակ Զարդարյանի՝ հիվանդության պատճառով մահվան փաստի առթիվ նշանակված ծառայողական քննություններն ավարտվել են, զորամասերի հրամանատարները նկատողություն են ստացել, իսկ Մհեր Խլղաթյանի և Էդիկ Շահնազարյանի գործերով բժիշկներն ազատվել են աշխատանքից:
Փետրվարի 19-ին, ժամը 14.12-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Սովխոզ գյուղի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը 2014 թվականի փետրվարի 19-21-ն աշխատանքային այցով կգտնվի Նիդերլանդների Թագավորությունում:
Հայ հաքերները իրենց տեսանյութում նշել են, որ այդ գործողությունները նվիրվում են Հունգարիայում սպանված հայ սպա Գուրգեն Մարգարյանի հիշատակին:
Օրերս կայացած Արդարադատության խորհրդի նիստին մասնակցել է նաև Սերժ Սարգսյանը։ Նիստի ժամանակ Սերժ Սարգսյանը քննադատել է ԱԽ-ի և ԱԽ նախագահ Արման Մկրտումյանի գործունեությունը։
ՀՀ կառավարությունը, հասարակական-քաղաքական կազմակերպությունները, Սփյուռքում գործող մեր կառույցները պետք է հնչեցնեն համազգային կոչ` «Ամեն ընտանիքում մեկ նոր զավակ, մեկ նոր մանուկ»
Ադրբեջանում վաճառվում է հայկական արտադրության կարտոֆիլ։ Այս մասին երեկ տեղեկացրել են ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ։ Թե ինչ ճանապարհով է հայկական կարտոֆիլը հայտնվել Ադրբեջանում, դեռ հստակ հայտնի չէ:
Կան դպրոցներ մամուլում, որոնցով մեր ժողովուրդը պետք է հպարտանա, և կա այնպիսի մամուլ, որ երկու-երեք տարի եթե էսպես աշխատեն, կդառնան տուալետի թուղթ, ոոովհետև դրանք տուալետի թղթի վրա գրում են իրենց մտքերը ու գցում բակը, եղա՞վ»
«Ի՜, դե մի ապուշ մի բան ասել ա, դու էլ, սյունեցի լինելով հանդերձ, դա կրկնում ես, քեզ սազական ա՞. մարդիկ պտի սյունցոց ասածները կրկնեն, ոչ թե սյունեցիք՝ ուրիշների»։
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության այս տարվա գնումների պլանը բավական հարուստ է։ Պարզվում է՝ այս նախարարությունը 2014թ. գնելու է միանգամից 1000 հատ պետհամարանիշ՝ այդ նպատակով ծախսելով 3.5 մլն դրամ։
Այս ամիս ՀՀ քաղաքացիները կրկին տհաճ անակնկալ ապրեցին՝ ստանալով այս տարվա հունվար ամսին սպառած էլեկտրաէներգիայի հաշիվները։ Դրանցում արտացոլված գումարն աննախադեպ մեծ է։
6 ամիս ԱԺ նախագահ աշխատած Սամվել Նիկոյանը, որ հիմա հասարակ պատգամավոր է, հասցրել է լուրջ ունեցվածք կուտակել. նրա բանկային հաշվին կա 5 մլն դրամ և 69 հազար դոլար. այս մասին նշված է բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով նրա ներկայացրած հայտարարագրում։
Մահվան ելքով յուրաքանչյուր դեպք ողբերգություն է նաեւ մեզ համար: Ակամայից նաեւ մենք` դեպքի վայր մեկնող ՃՈ, շտապօգնության ու փրկարար ծառայության աշխատակիցներս ենք ապրում այդ ցավը: Մարդկայնորեն դժվար ու դաժան է գիտակցել, որ անզոր ես առաջին օգնությունը ցուցաբերել ու փրկել մարդու կյանքը:
Փետրվարի 19-ին, ժամը 07.35-ին ահազանգ է ստացվել, որ Մ-3 միջպետական ավտոճանապարհի Ապարան-Ալագյազ հատվածի 15-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ. «Աուդի» մակնիշի վատոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Այցելության ընթացքում ստուգվել է զորամասի վերակարգը, առավոտյան վերկացը և մարմնամարզությունը: Այնուհետև նախարարը շրջայց է կատարել զորամասում, ծանոթացել է կենցաղային պայմաններին, մարզահրապարակին և ստուգել պահակային ծառայությունը: Ստուգայցը ավարտվել է ճաշարանի ու սննդակարգի ստուգմամբ: Նախարարը զինվորների հետ նախաճաշել է»:
Փետրվարի 18-ին ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանը ՀՀ ՊՆ վարչական համալիրում ընդունեց Միջխորհրդարանական միության բրիտական խմբի անդամներին:
Այժմ նշված ճանապարհը կիսափակ է. մարզկենտրոն Իջեւանը Բերդի տարածաշրջանին կապող այդ ճանապարհով անցնել ցանկացողներին զգուշացվում է վտանգի մասին: Փաստորեն ադրբեջաբնական զինուժն արհամարհում է «օլիմպիական հրադադարը»:
Փետրվարի 19-ին, ժամը 05.42-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Նոր Նորքի 7-րդ զանգվածում՝ Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 19–ին` ժամը 09:30–ի դրությամբ, Արթիկի, Կոտայքի, Հրազդանի, Սևանի, Մարտունու, Սիսիանի, Ջերմուկի տարածաշրջաններում և Սարավանի լեռնանցքում տեղում է թույլ ձյուն: