
«Odnoklassniki.ru» ցանցի միջոցով 739 եվրո գումար է հափշտակել

Հունիսի 2-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում նյութեր են ստացվել, որ ապրիլի 30-ից մայիսի 4-ն ընկած ժամանակահատվածում, համացանցի «odnoklassniki.ru» սոցիալական կայքում վճարումներ կատարելու եղանակով, անհայտ անձն Անուշ Պ.-ի «ՎԻԶԱ» վճարային քարտի հաշվից համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակել է զգալի չափերի` 739 եվրո գումար:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված հանցագործությունը կատարել է 1988 թ. ծնված Լևոն Մ.-ն:
Կատարվում է քննություն:
ՀՀ ոստիկանություն