Գիտեք՝ ինչ կա, մենք փոքր երկիր ենք, որտեղ ամեն մարդու բարեկամ կարող է ինչ որ հանցանք կամ զանցանք գործել: Այ եթե տեսնես, որ ոստիկանությունը աջակցում է դրան կամ նման վատ արարքներին, այդ ժամանակ կասեք:
Ժամը 11.32-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սեբաստիա փողոցում` «Լուս Աստղ» բենզալցակայանի մոտակայքում գտնվող շինանյութի բազայի նկուղում, օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ջրափրկարարները «Վանատուր» ՀԷԿ-ի ճնշման ջրամբարից մոտ 1 կմ վերև՝ Հրազդան գետից, դուրս են բերել Մ. Խ.-ի դին (ծնվ.1997թ.):
Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր հայրական օրհնությունն ու գնահատանքը փոխանցեց հոգևոր ֆիլմերի փառատոնի կազմակերպիչներին, որի նպատակն է հոգևոր-մշակութային երկխոսության միջոցով հանրության մեջ նպաստել սիրո, համերաշխության ու մարդասիրական արժեքների ամրապնդմանը և հոգևոր արժեքների տարածմանը:
Տղամարդը կնոջ հետ ունեցած հեռախոսային խոսակցության ընթացքում կենցաղային հարցերի շուրջ տեղի ունեցած վեճից վրդովված՝ տանը միայնակ օգտագործել է մեծ քանակությամբ ոգելից խմիչք, հասել ալկոհոլային հարբածության, որից հետո հիշյալ վեճի առիթով կնոջը դանակահարելու մտադրությամբ տանից վերցրել է խոհանոցային դանակ և ուղևորվել վերջինիս աշխատավայր՝ «Հայաթ» հյուրանոցային համալիր, որտեղ դանակով մեկ անգամ հարվածել է նրան՝ լյարդը վնասել, ներքին արյունահոսության ձևով դիտավորությամբ նրա առողջությանը պատճառել ծանր վնաս, կյանքին վտանգ սպառնացող:
Ժամը 10.23-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գեղամավան գյուղում Հրազդան գետն է ընկել մոտ 16 տարեկան երեխա:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում և միջպետական նշանակության ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
Դատարան է ուղարկվել երկու զինծառայողների դեմ հարուցված քրեական գործը: Երկուսին էլ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվելով, զորամասն ինքնակամ թողնելով, Երևան քաղաքի «Կիրովի» անվան զբոսայգու մուտքի մոտ հանդիպելով կանացի հագուստներ հագած համասեռամոլ տղային և համոզված լինելով, որ նա կին մարմնավաճառ է, վերջինիս հետ նույն այգում սեռական հարաբերություն ունենալու դիմաց պայմանավորվել և վճարել են 19.000 դրամ գումար:
«Դա ուղղակի զավեշտի ժանրից է և ես լուրջ չեմ վերաբերվում: Ընդհանրապես մարդու հագուկապը որևէ ապ չի կարող ունենալ ինչ-որ որոշումների հետ, եթե մարդը պահում է ինչ-որ տեղում հայտնվելու էթիկայի նորմերը»
Կարծել, թե Գառնու տաճարի հարևանությամբ կառուցվելիք սրճարանը կնպաստի զբոսաշրջության զարգացմանը, նույնն է թե` պնդել, որ Օպերային թատրոնի շենքի հարևանությամբ կառուցված բազմաթիվ սրճարանները նպաստում են Հայաստանում օպերային արվեստի զարգացմանը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.25-ին, մարվել` 20.31-ին: «Բետոնագործ» ՓԲԸ-ի պահեստում` 10 քմ տարածքում, այրվել են տարայով ներկեր:
Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ասել է, որ դեռ 2002թ-ին է հանձն առել վերակառուցել երկրաշարժից վնասված եկեղեցին:
Մանրամասները կարող եք դիտել ՀՀ ոստիկանության տրամադրած տեսանյութում:
Դանակահարողը հետախուզվում էր նաև անձի առևանգման և սպանության փորձի համար:
Ալավերդու ճոպանուղու տնօրենության տված խոստմանը հակառակ`ճոպանուղին հունիսի 19-ին չի վերսկսել իր գործունեությունը:
Մայիսի 30-ին ոստիկանությունում հաղորդում էր ստացվել Երևանի Մալաթիա թաղամասում գտնվող շուկայում ոմն Հայկի կողմից Ռոման Ո.-ին բռունցքով հարվածելու և վերջինիս ստորին ծնոտի կոտրվածքով հիվանդանոց տեղափոխելու մասին:
. M6 միջպետական ճանապարհն անցնում է նաև Ալավերդու միջով: Այդ ճանապարհով օրական բազմաթիվ ավտոմեքենաներ են անցնում մեծ արագությամբ:
Հունիսի 20-ին ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել, որ «Մերսեդես E 280» մակնիշի ավտոմեքենան ժամը 22.40-ի սահմաններում Արևշատ-Վարդաշեն ճանապարհին բախվել է էլեկտրասյանն ու գազի խողովակատարին:
«Մեր երկու աթոռները միշտ գործակցել են, միշտ սիրով են եղել միմյանց հետ: Կոմունիզմի ժամանակ 70 տարի Երուսաղեմն է հոգացել Հայաստանյաց եկեղեցու ամբողջ կարիքները, այնպես որ՝ խնդիր չենք ունեցել, ոչ էլ կունենանք: Մայր Աթոռը մեզ համար ամեն ինչից վեր է: Սա ամեն մարդ թող լավ իմանա: Հարցեր կարող են ծագել, ամեն ինչ լուծվող է»,- 168.am-ին ասել է Երուսաղեմի Հայոց Պատրիարքը
Այսօր Հայաստանում կա ավելի քան 3 հազար տարբեր չափերի սողանքային գոտի։ Լոռու մարզի Կաճաճկուտ գյուղը դրանցից մեկն է:
ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեն արձագանքել է ՀՀ Վայոց ձորի մարզի Ազատեկ համայնքի չօգտագործվող ջրագծի խողովակների մոնտաժման հետ կապված խնդրին եւ հարցի շուրջ համայնքի դժգոհությանը:
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր եկել էր իր զորակցությունը հայտնելու Աֆրիկյանների տան համար մղվող պայքարի ակտիվիստներին:
Ոստիկանության Հրազդանի բաժնի և անձնագրային բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ` Մեղրաձոր գյուղից բերման է ենթարկվել 1969 թ. ծնված Գագիկ Մ.-ն:
Արծվիկ Մինասյանն ասաց, որ եկող շաբաթվա մեջ «Դեմ են» թիմի հետ իրենք կորոշեն իրենց հետագա քայլերի ընթացքը։ «Քառյակը առանց «Դեմ եմ»-ի ոչինչ անել չի կարող»,- ասաց պատգամավորը։
«Ես, անկեղծ ասած ծանոթ, չեմ այդ առաջարկությանը, բայց գտնում եմ, որ նման առաջարկը առնվազ անձնական ցանկությունների ոլորտից է և ես ինքս կրում եմ թե՛ կեդեր և թե՛ բարձրակրունկներ:
Ողջունելով հոգևոր սպասավորներին` մարտական հենակետի ղեկավար կազմը պատասխանեց նրանց հետաքրքրող հարցերին, ներկայացրեց մարտական հերթապահության առանձնահատկություններն ու խնդիրները, առկա սպառազինության տեսակները: Սրբազան հայրերը եղան նաև դիտակետերում, հետևեցին դիրքապահ զինծառայողների գործառույթներին:
Հորդորում ենք մեր ժողովրդին` տուրք չտալ շինծու այդ գնահատականներին և շարունակել գործուն և հանձնառու մասնակցություն բերել եկեղեցական կյանքից ներս` ի փառս Աստծո և ի նպաստ Մայր Եկեղեցու զորացման ու շենացման: Ինչպես անցյալում, այնպես էլ այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը եղբայրական սիրո ու նախանձախնդիր ծառայության ուխտի մեջ պիտի շարունակի իր առաքելությունը` ավետարանական լույս պատվիրանների սերմանմամբ կանխելու անցանկալի երևույթները ազգային-եկեղեցական կյանքում:
Արարատի մարզում՝ Նախիջևանի հետ սահմանային գոտում տեղակայված դիրքերից մեկում երեկ զոհված ժամկետային զինծառայող, շարքային Գրիշա Խաչատրյանի դիահերձման ընթացքում հանգուցյալի գլխի շրջանում հայտնաբերվել է հրազենային երկու կրակոց՝ աջից ձախ և առջևից հետ՝ գլխի առանցքի շուրջ գրեթե հորիզոնական ուղղությամբ։
Ակտիվիստը պատմեց, որ երբ Մշակույթի նախարարության ներկայացուցիչն ասել է, որ ապամոնտաժումը անօրինական է, դարձյալ ոստիկանությունը չի միջամտել, որպեսզի այդ ապօրինի գործողությունները կանխվեն. «Հետո եկավ Անահիտ Բախշյանը, որը պահանջեց ու մտավ նկարեց այն քարերը, որոնք հանվել էին, որպեսզի հետո կարողանանք ապացուցել, որ այստեղ առանց թույլտվության գնում է գործողություն, որը չպիտի գնա: Դրանից հետո եկավ Մշակույթի նախարարության ներկայացուցիչը, որը վերջնականապես հաստատեց, որ այս գործընթաց այս պահին ապօրինի է. իրավունք չունեն նման գործ անելու: Միայն մեր համառ պահանջներից հետո դադարեցվեց այն: Խոստացել են, որ մոտակա երկու չեն ապամոնտաժելու»,- ասաց Մ. Սարգսյանը:
ՀՀ արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Համլետ Ղ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: