Փետրվարի 20-ին, ժամը 01.38-ին տեղեկատվություն է ստացվել, որ Կապան-Սյունիք ավտոճանապարհի 4-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ:
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 20-ի ժամը 08.30-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհներն անցանելի են:
Գործակալության աղբյուրների փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել հարսանիքի ժամանակ, դանակահարվողը դեմ է եղել հարսանիքին, «դեբոշ» է սարքել, ինչի հետեւանքով էլ Արտյոմը դանակահարել է նրան:
Փետրվարի 17-ին, ժամը 11.35-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «գոտկատեղի շրջանի ծակած կտրած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1994 թ. ծնված Հովհաննես Գ.-ն և հայտնել, որ Նոր Նորքի 7-րդ զանգվածում ոմն Հովսեփ դանակով հարվածել է իրեն:
Թմրահաբեր` բաճկոնի գրպանից:
Ըստ ԲՀԿ-ական պատգամավորի՝ այն օրվանից, երբ Սերժ Սարգսյանը 2011թ-ին հանձնարարեց «դեմքով դեպի գյուղը շրջվել», այդ օրվանից գյուղացին սկսեց ավելի արագ աղքատանալ. «Լավ կլիներ այդ դեմքերը գյուղում չերևային: Եկան, տեսան գյուղում էլ ինչ կա, դա էլ վերացրին»:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Սուրբ Աթոռի, ինչպես նաև Հռոմի Կաթոլիկ և Հայ Առաքելական եկեղեցիների միջև գոյություն ունեցող բարիդրացիական հարաբերությունների հետագա խորացմանն առնչվող հարցեր:
Մեր ժամանակ դա սովորական բան էր: Հիմա հատուկ օր են նշանակել: Մենք տարբեր առիթներով իրար գրքեր էինք նվիրում, քանի որ շատերը տանն ունեին գրադարան ու գիրք էին հավաքում: Էն ժամանակ էլ դա էր մոդա: Բայց հիմա ամեն ինչը համակարգչով ա: Էն օրը թոռնիկիս ասում եմ՝ էդքան էդ անտերի դեմը մի նստի, ասում ա՝ գիրք եմ կարդում: Գնամ տեսնեմ, իրոք որ, կարդում ա համակարգչով: Բայց դե դա նույն բանը չի»,- մեզ հետ զրույցում նշեց 60-ամյան տիկին Ռոզան:
«Ոչ թե չեզոք ենք, այլ մշտապես հանդես ենք գալիս խաղաղության կոչերով, այն դիրքորոշման օգտին, որ խնդիրը պետք է հանգուցալուծվի խաղաղ ճանապարհով»,- ասում է հայազգի ներկայացուցիչը:
Փետրվարի 17-ին, ժամը 21.30-ի սահմաններում, ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները 3-րդ Միկրոշրջանի թիվ 2 շենքի բակից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1977 թ. ծնված Վարուժան Հ.-ին:
Փետրվարի 17-ին, ժամը 19.40-ին, 1956 թ. ծնված Ալեքսանդր Ա.-ն ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է տվել, որ Աբովյանի քաղաքի Էլեկտրոտեխնիկումի հանրակացարանում նկատել է 3 անծանոթների, ովքեր ապօրինի մտել են իր սենյակ և ոչինչ չգողանալով` դիմել փախուստի:
Ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` փետրվարի 17-ին, ժամը 10.00-ին, Տավրոս թաղամասում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1959 թ. ծնված Վանիկ Ա.-ն:
Նա իշխանություններին մեղադրում է իր բնակարանը խլելուն աջակցելու համար: Գայանե Ամրախովան փորձել է արդարությունը դատարանի միջոցով վերականգնել, սակայն դատավորները գործը չեն վերանայում:
ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Կապանի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գագիկ Դանիելյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով՝ Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը՝ երկու դրվագով:
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` փետրվարի 17-ին, ժամը 15.30-ին, բաժին է ներկայացել 1971 թ. ծնված Արազ Մ.-ն:
«Ցեղակրոն» կուսակցության նախագահ, Երևանի կենտրոնում անցյալ տարվա նոյեմբերի 5-ի դեպքերի գործով մեղադրյալ Շանթ Հարությունյանին քննիչն այսօր ներկայացրել է տեսաերիզ, Շ.Հարությունյանը հրաժարվել է ցուցմունք տալ:
Փետրվարի 17-ին, ժամը 16.10-ի սահմաններում, Երևանի Մուրացանի և Ռոստովյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Ռենո» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ, որից հետո «ՎԱԶ-2106»-ն վրաերթի է ենթարկել 71-ամյա տղամարդու:
ՀՀ փոխվարչապետ, Հայաստանում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհրդի նախագահ Արմեն Գեւորգյանի մոտ այսօր կայացած խորհրդի նիստում ներկայացվեց եւ ի գիտություն ընդունվեց ՀՀ-ում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի ուղղությամբ 2013 թ. ընթացքում կատարված աշխատանքների մասին հաշվետվությունը: Խորհրդին կից միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավար Վահրամ Կաժոյանը տեղեկացրեց, որ նախատեսված բոլոր միջոցառումները կատարվել են: Փաստաթուղթը սահմանված կարգով կներկայացվի կառավարություն:
Փետրվարի 19-ին ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը մարզային այցերի ծրագրով Արարատի մազում էր և աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց ոստիկանության մարզային վարչությունում:
Խոշոր չափերով խարդախության փորձի ու առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու փորձին դրդելու գործով այսօրվա դատական նիստում հարցաքննվեցին տուժող Գարեգին Շահինյանը և նրա կինը՝ վկա Գոհար Սաֆարյանը:
Փետրվարի 20-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 23-24-ին արևելյան շրջաններում սպասվում են տեղումներ:
Փետրվարի 17-ին, ժամը 15.20-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Սեբաստիայի փողոցի թիվ 70 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 51-ամյա կնոջ և մարմնական վնասվածքներով տեղափոխել նրան հիվանդանոց:
Հայաստանի ժողովրդական արտիստ, Դրամատիկական թատրոնի դերասան, «Արմենիա» հեռուստաընկերության «Հարազատ թշնամի» սերիալում գեներալի դերակատար Գուժ Մանուկյանը փետրվարի 17-ին տեղափոխվել է Իզմիրլյան բժշկական կենտրոն:
Կարինե Դանիելյանը հայտնեց, որ Սևանից հավելյալ ջրառի փոխարեն պետք էր փոքր ՀԷԿ-երի խնդիրը լուծել, քանի որ այդ ՀԷԿ-երը ջրազրկում են հարևան համայնքները. «Փոքր ՀԷԿ-երի համակարգն ուղղակի դժբախտություն է»,- ավելացրեց նա: Նրա խոսքով՝ Հայաստանում գործող քրեաօլիգարխիկ համակարգն իր հետքն է թողնում իրագործվող բոլոր ծրագրերի վրա:
Դանակահարողի վկայությամբ` դանակահարությունը ընդհանուր լեզու չգտնելու արդյունք էր:
Մի խումբ քաղաքացիական ակտիվիստներ այսօր իրենց բողոքն արտահայտել են առանձնահատուկ կերպով. Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ նրանք այսօր այցելել են ՀՀԿ եւ ՕԵԿ գրասենյակներ ու կուսակցությունների տեղի պատասխանատուներին հանձնել 2012 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ նշված կուսակցությունների կողմից ՀՀ քաղաքացիներին տրված խոստումների բուկլետները եւ հիշեցրել վերջիններիս, որ պարտավորություններ ունեն կատարելու:
Փետրվարի 17-ին, ժամը 21.40-ին, մի տղամարդ ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 15.45-ի սահմաններում, Նոյեմբերյան քաղաքի բանկերից մեկի դրամարկղի վրայից գողացել են իր բջջային հեռախոսը:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը ներկայացրել է Երևանի քաղաքապետարանի կողմից 2013 թվականին իրականացված ծրագրերը:
Քննարկվել են Հայաստանի Հանրապետության և ԵԱՀԿ-ի միջև բնապահպանության ոլորտում ծավալված համագործակցության ընթացիկ ծրագրերը և հետագա քայլերը:
Փետրվարի 17-ին, ժամը 02.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել մի քաղաքացուհի և հայտնել, որ ընկերուհու եղբայր Ղուկասը 10-15 օր առաջ Ստեփանավանի ոսկու խանութից ոսկի է գողացել, որի կեսը վաճառել է, և հիմա նա գտնվում է Էրեբունի զանգվածի հանրակացարանում: