Տարածքային կառավարման նախարարությունում այսօր հասարակական, միջազգային կազմակերպությունների, գիտական եւ փորձագիտական շրջանակների ներկայացուցիչների մասնակցությամբ կայացած հանդիպմանը ներկայացվեցին համայնքների խոշորացման մոտեցումներն ու սկզբունքները:
Առանձնապես խոշոր չափերի խարդախության մեղադրանքով հետախուզվողը Նոր Խարբերդից տեղափոխվել է ոստիկանություն: Մանրամասները՝ ՀՀ ոստիկանության տեսանյութում:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, պլանային աշխատանքների հետ կապված, մարտի 7-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Նոր Նորք վարչական շրջանի 7-րդ զանգվածի և հարակից տարածքների ջրամատակարարումը:
Ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողները մարտի 3-ին, ժամը 09.30-ին, Չարենցավան քաղաքի 9-րդ թաղամասի 3 շենքից բերման են ենթարկել 1974 թ. ծնված Գևորգ Մ.-ին:
Մենք՝ ՀՀ քաղաքացիներս, մեր բողոքի ձայնն ենք բարձրացնում ընդդեմ Ուկրաինայի տարածքում Ռուսաստանի կողմից ռազմական միջամտության՝ կոչ անելով վերջիններին հրաժարվել ագրեսիայից և շանտաժի քաղաքականությունից։
Նիկոլայ Բաղդասարյանի խոսքով՝ Վ. Պետրոսյանին ձերբակալելու միտում է եղել, քանի որ հարցումն ուղարկվել է այն դեպքում, երբ քննիչը տեղյակ է եղել, թե որտեղ է գտնվում Վարդան Պետրոսյանը: Ըստ Նիկոլայ Բաղդասարյանի՝ այդ տեղեկանքը պահանջելով՝ քննիչը փորձել է իրավական տեսք տալ Վարդան Պետրոսյանի ձերբակալման որոշմանը: «Մարդուն արդեն իսկ որոշել էին ձերբակալել, ստեղծում էին հիմքեր»,- ասաց պաշտպանը:
Մարտի 5-ին, ժամը 13.01-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի թիվ 30 շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել:
Սպարապետի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու նպատակով վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է ՀՀ ՊՆ «Եռաբլուր» զինվորական պանթեոն, ծաղիկներ դրել նրա շիրմին և հայրենիքի պաշտպանության համար զոհված ազատամարտիկների հուշակոթողներին:
«Բերել են անգիտակից վիճակում, այժմ եւս անգիտակից վիճակում է, միացված արհեստական շնչառության ապարատին, շատ լուրջ վտանգ կա կյանքին սպառնացող: Նրա մոտ ախտորոշվել է գլխուղեղի ինսուլտ բազմաթիվ տարբեր հիվանդությունների առկայությամբ»:
Տրանսվիստիտները կոմայգուց տեղափոխվել են Մանկական երկաթուղուն կից տարածք: «Ա1+»-ի փոխանցմամբ՝ այս մասին ահազանգել է «Մայրաքաղաքը յուրաքանչյուրիս» հասարակական կազմակերպության փոխնախագահ Սևան Աղաջանյանը։
Անցած շաբաթ պատահաբար Մայր Աթոռի պարիսպի մոտ տեսա երկու երիտասարդի, որոնք առանձնանում էին կրոնական կազմակերպությունների քարոզիչներին հատուկ հագ ու կապով, պայուսակներով և փողկապներով: Երիտասարդները առանձնանում էին նաև հավելյալ տարբերանշաններով` անվանաքարտերով (բեյջ), որոնց վրա գրված էր նրանց և կրոնական կազմակերպության անունները:
Ժամը 07:50-ի սահմաններում Երևանի բնակիչ, 21-ամյա Խորեն Ֆիդանյանը Արշակունյաց-Բագրատունյաց օղակաձև խաչմերուկում իր կողմից վարած Opel Astra մակնիշի 34 AM 297 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ, 41-ամյա Կարինե Դալլաքյանին:
Խուզարկությամբ նրա դրամապանակում հայտնաբերվել է «Սուբոտեքս» թմրամիջոցի նմանվող 5 հաբ և նույն հաբի 3 կտոր, որոնք, ըստ նրա հայտարարության, իր ամուսին` ՀՀ ԱՆ «Կոշ» ՔԿՀ դատապարտյալ, 1980 թ. ծնված Ալեքսանդր Վ.-ի խնդրանքով Թբիլիսյան խճուղում իրեն է փոխանցել «Ջիպ» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը:
Էդուարդ Շարմազանովը նշեց՝ բազմաթիվ փաստաթղթեր վկայում են, որ ղարաբաղա-ադրբեջանական պատերազմի տարիներին թուրքերը մեծ քանակությամբ զենք եւ զինամթերք են մատակարարել Ադրբեջանին: Նրա խոսքով՝ ժամանակին դրա մասին գրել է նաեւ ռուսական եւ արեւմտյան մամուլը, եւ պատահական չէ, որ Ադրբեջանի նախկին նախագահ Աբուլֆազ Էլչիբեյի ռազմական խորհրդականը թուրքական բանակի գեներալ Յաշար Դեմիր Բուլակն էր:
«Մարտի 7-ին`ուրբաթ օրը, ժամը 12:30-ին մենք հավաքվելու ենք ՀՀ ֆինանսների նախարարության շենքի դիմաց, որպեսզի մեր բողոքի ձայնը բարձրացնենք այն իրադարձությունների համար, որոնք այսօր բոլորիս աչքի առաջ կատարվում են, ավելի կոնկրետ՝ Ֆինանսների նախարարության կողմից տարբեր գործատուների և գործատուների հաշվապահների վրա իրականացվող, այս կամ այն կերպ արտահայտվող տոտալ ճնշումների համար»:
Նիկոլայ Ծատուրյանը վերադառնալու է թատրոնի գեղարվեստական խորհրդատուի պաշտոնին: Թատրոնում եղել են նաև կադրային այլ փոփոխություններ:
Նրանք դատապարտում էին ՌԴ նախագահ Վլադիրմիր Պուտինի վարած քաղաքականությունն ու՝ «Պուտին ֆաշիստ», «Պուտին մարդասպան», «Կեցցե Ուկրաինան» կոչերով բողոքի ակցիա էին իրականացնում ի պաշտպանություն Ուկրաինայի տարածքային ամբողջականության:
Եթե բժիշկները գտնեն, որ Մամիկոն Խոջոյանի առողջական վիճակը բավարար է, հնարավոր է՝ նրան այսօր դուրս գրեն հիվանդանոցից: 168.am-ի հետ զրույցում Տավուշի Վերին Կարմիր Աղբյուր համայնքի ղեկավար Կամո Չոբանյանն ասաց, որ Մ. Խոջոյանն իրեն թույլ է զգում. «Անալիզները նորմալ են եղել, այս պահին ինքն իրեն թույլ է զգում, բայց նորմալ է վիճակը»: Կ. Չոբանյանի փախանցմամբ՝ Մամիկոն Չոբանյանը դեռևս ոչ ոքի չի հիշում. «Այս պահին էլ այդպես է, չի ճանաչում ոչ մեկին»,- ասաց նա:
ՀՀ-ում ՌԴ դեսպանատան մոտ տեղի ունեցող բողոքի ակցիայի ժամանակ միջադեպ է տեղի ունեցել ոստիկանների և ցուցարարների միջև, ինչի հետևանքով ոստիկանություն են բերման ենթարկվել չորս ակտիվիստներ՝ Լալա Ասլիկյանը, Անտոն Իվչենկոն, Տիգրան Պարսիլյանը և Էդուարդ Մկրտչյանը:
Մենք՝ «Հայոց Արծիվներս», անցյալ ժամանակով չենք ողջունում Ձեզ, սպարապե՛տ, որովհետև Դուք հաղթանակի բարձունքներից անդադար նայում եք մեզ և հպարտորեն հսկում Եռաբլուրում Ձեր շուրջը շարված տղաների անվտանգությունը, Դուք խոսում եք Ձեր անունով կոչված ռազմական ակադեմիայի լսարաններից, զորամասից, դպրոցներից ու փողոցներից, Ձեր իսկ նախաձեռնությամբ ստեղծված Երկրապահ կամավորականների միության հավաքներից:
Նախարարն այցելեց Թալինի, Արթիկի, Մարալիկի հրշեջ-փրկարարական ջոկատներ, տեղում ծանոթացավ աշխատանքային պայմաններին, առկա խնդիրներին և տվեց համապատասխան հանձնարարականներ:
Դա անհեթեթություն է։ Ճիշտ է, ես էլ եմ ԵԿՄ անդամ, բայց Աստված չանի, եթե վաղը մեր սահմաններում խնդիր լինի, պատրաստ եմ մասնակցել։
Երևան քաղաքի հանրային որոշ փոխադրամիջոցներում տեսանելի և խոշոր չափսերով տեղադրված են Ռուսաստանի Դաշնության պետական խորհրդանիշներ, մասնավորապես դրոշը. որոշները՝ Հայաստանի Հանրապետության դրոշի կողքին, որոշներն՝ առանձին (օրինակ՝ 26, 53 համարների ավտոբուսներում):
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 5-ին՝ ժամը 11:30–ի դրությամբ, Մեղրիի լեռնանցքում բուքը դադարել է:
Լավ էլի, այնքան եմ հոգնել այդ նույն ընդդիմության խոսելուց։ Ասեմ մի բան. լինում է, որ ընդդիմությունը բաներ է ասում, որ ես, օրինակ, լինելով ՀՀ քաղաքացի, համաձայն եմ, բայց կողքից էլ հազար ու մի անհեթեթություններ են ասում, որ ասենք այն բաները, որոնք տեղին էին ասվել, ստվերում են դրանք, չի կարելի այդպես։
ԵԿՄ անդամները գեներալ Մանվելի Գրիգորյանի գլխավորությամբ մարտի 5-ին՝ սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը, այցելել են «Նաիրի» բժշկական կենտրոնում բուժվող՝ սպարապետի մորը՝ տիկին Գրետային։
Լավատեղյակ աղբուրներից «Ժողովուրդի» հայտնի դարձավ, որ արգենտինահայ գործարար էդուար դո էռնեկյանը վերջերս բավականին դժգոհ ու հիսաթափված է ՀՀ իշխանություններից։
ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի հերոս Սամվել Բաբայանի գտնվելու վայրը շարունակում է անհայտ մնալ, իսկ հարազատները հրաժարվում են այդ թեմայով որևէ հարցի պատասխանել։
ՀՀ ոստիկանության ՊՊԳՎ Կենտրոնի պահպանության բաժնի ոստիկան Կարեն Պետրոսյանին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշնորով:
Մարտի 1-ին, 6 տարի առաջ արյուն է հեղվել, հայ ժողովուրդը 10 զոհ է ունեցել, այդ օրը խոսել գազի գնի, Իվանիշվիլու, Սահակաշվիլու ու այլ տարաբնույթ խնդիրների մասին, դա գոնե մարտի 1-ին պետք չէր անել, փետրվարի 28-ին, այլ մարտի 2-ին, լավագույն դեպքում, կարող էր լինել: Ընդհանրապես ես գտնում եմ, որ այնտեղ մտքեր ու տեսակետներ են հնչել, որոնք կիսելը շատ բարդ է: