
Նիկոլայ Ծատուրյանն այլևս Գյումրու Դրամատիկականի գեղարվեստական ղեկավարը չէ

tsayg.am-ի փոխանցմամբ` Գյումրու դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարը հրաժարականի դիմում է ներկայացրել: Նիկոլայ Ծատուրյանը վերադառնալու է թատրոնի գեղարվեստական խորհրդատուի պաշտոնին: Թատրոնում եղել են նաև կադրային այլ փոփոխություններ: Թատրոնի ղեկավարությունը խոստացել է բոլոր հարցերին պատասխանել ասուլիսում: Դրամատիկական թատրոնի մենեջեր Տիգրան Վիրաբյանը նշել է, որ տեղի ունեցածը պայմանավորված չէ Մշակույթի նախարարի հետ անցյալ տարեվերջի հայտնի միջադեպով: