Վարչապետն «ընկած ե՞զ է». «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ը գրում է. Փետրվարի 20-ին ՀՀ կառավարության նիստում որոշվել էր գազի կալորիականությունը ստուգելու նպատակով հանձնաժողով ստեղծել։ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել էր, որ դա հասարակությանն ամենից շատ հուզող հարցերից մեկն է.– «Չնայած բազմաթիվ պարզաբանումներ եղան, սակայն շարունակվում են հարցերը, թե արդյոք զազի կալորիականությունը փոխվել է»։
Դրանից հետո Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռ֊ոբերտ Նազարյանն առաջարկեյ էր ստեղծել հանձնաժողով, որը կպարզի այղ հարցերի պատասխանները։ Հանձնաժողովի ստեղծման աշխատանքների շուրջ երեկ «Ժողովուրդը»–ը զրուցել Է Ռ. Նազարյանի հետ։
-Պարոն Նազարյան, գազի կալորիականության ստուգման նպատակով հանձնաժողովի ձևավորման աշխատանքներն ի՞նչ փուլում են, արդյոք Դուք մասնակցելու եք հանձնաժողովի աշխատանքներին։
–Ես ինքս խնդրեցի, որ մենք էլ անպայման լինենք, հիմա՝ մեզ կընդգրկեն հանձնաժողովի կազմի մեջ, թե չեն ընդզրկի, ես չեմ կարող վստահաբար ասել։ Բայց Եթե հիշում եք, վարչապետն ինձ արձանագրային հանձնարարություն տվեց, որպեսզի ես առաջարկություն ներկայացնեմ, թե իմ պատկերացմամբ ովքեր կարող են լինել հանձնաժողովի կազմում։ Ես արդեն գրավոր ներկայացրել եմ իմ պատկերացումները և առաջարկություն եմ ներկայացրել, թե ում կուզենայի այդ հանձնաժողովի կազմում տեսնել։
-Իսկ ովքե՞ր են ներկայացվել այդ ցուցակում։
–Կան մի 4-5 հասարակական կազմակերպություններ, որոնք անընդհատ այդ հարցը բարձրացնում են։ Կան գերատեսչություններ և նախարարություններ, որոնք գտնում եմ, որ պետք է պարտադիր լինեն՝ մասնավորապես ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը, ՀՀ էներգետիկայի նախարարությունը ՀՀ էկոնոմիկայի նախարարության համակարգմամբ են լինելու, ու նաև առաջարկել եմ, որպեսզի լինի Հանրային խորհուրդը։ Բացի այդ, առաջարկել եմ, որ տեղական արդյունաբերողներից լինի ներկայացուցիչ ու նաև մեր գործարարների միությունից, որովհետև ես մշտապես իրենց հետ հանդիպում եմ ու իրենք այդ հարցն անընդհատ բարձրացնում են։ Ես էլ ասում եմ է քան բիզնեսմեն մարդիկ եք, ասում եք՝ միլիարդավոր վնասներ եք կրում 25 հազար դոլար արժի էդ մի շարժական լաբորատորիան, հավաքվեք մի հատ գնեք, որտեղ պետք է ձեր գործի համար համոզվեք, չափեք, եթե սխալ է, դատի տվեք և ձեր վնասների փոխհատուցումը պահանջեք։
–Ընդդիմությունը հայտարարեց, որ հանձնաժողովները հիմնականում «թաղում են» այն, ինչը պետք է բացահայտեն…
-Լավ էլի, այնքան եմ հոգնել այդ նույն ընդդիմության խոսելուց։ Ասեմ մի բան. լինում է, որ ընդդիմությունը բաներ է ասում, որ ես, օրինակ, լինելով ՀՀ քաղաքացի, համաձայն եմ, բայց կողքից էլ հազար ու մի անհեթեթություններ են ասում, որ ասենք այն բաները, որոնք տեղին էին ասվել, ստվերում են դրանք, չի կարելի այդպես։ Նույն Բագրատյան Հրանտն ասում է՝ տո անխիղճ պարոն Նազարյան, եթե «ՀայՌուսգազարդ»–ի միջին աշխատավարձը դնեիր 160 հազար դրամ, ապա սակագինը 50-60 դոլարով կնվազեր։ Այ ձեր ցավը տանեմ, մի հատ թվաբանություն արեք, ինչու եք ժողովրդին թյուրիմացության մեջ գցում։ Ի վերջո, վարչապետ ես եղել, ինչի համար ես նման հայտարարություններ անում, այ ցավդ տանեմ, ամոթ Է։ Վարչապետ ես եղել՝ անընդհատ վարչապետին ես թիրախ սարքում, մի օր Էլ ՀՀ նախագահի հասցեին խոսի, մի օր Էլ Աժ նախագահի հասցեին խոսի, ինչ ես ընկած եզին անընդհատ խփում, բա քեզ սազո՞ւմ է, գոնե դու վարչապետի հասցեին մի խոսի, դու էլ ես վարչապետ եղել, գիտենք։
Ավելի մանրամասն կարդացեք «Ժողովուրդի» այսօրվա համարում։