Բաժիններ՝

Մամիկոն Խոջոյանը իրեն թույլ է զգում և դեռևս որևէ մեկին չի ճանաչում

Եթե բժիշկները գտնեն, որ Մամիկոն Խոջոյանի առողջական վիճակը բավարար է, հնարավոր է՝ նրան այսօր դուրս գրեն հիվանդանոցից: 168.am-ի հետ զրույցում Տավուշի Վերին Կարմիր Աղբյուր համայնքի ղեկավար Կամո Չոբանյանն ասաց, որ Մ. Խոջոյանն իրեն թույլ է զգում. «Անալիզները նորմալ են եղել, այս պահին ինքն իրեն թույլ է զգում, բայց նորմալ է վիճակը»: Կ. Չոբանյանի փախանցմամբ՝ Մամիկոն Չոբանյանը դեռևս ոչ ոքի չի հիշում. «Այս պահին էլ այդպես է, չի ճանաչում ոչ մեկին»,- ասաց նա:

Կ. Չոբանյանի խոսքով՝ ինքը Մամիկոն Խոջոյանի՝ հրազենային վնասվածք ունենալու կամ չունենալու մասին չի կարող ոչինիչ ասել. ինքն անձամբ նրան չի տեսել: Նշենք, որ Պաշտպանության նախարարություն տարածած հաղորդագրության համաձայն՝ հունվարի 28-ին ադրբեջանական կողմում հայտնված Մամիկոն Խոջոյանը Հայաստանի իշխանություններին հանձնվել է առողջական լուրջ խնդիրներով:

Ըստ ՊՆ-ի՝ Հայաստան հանձնվելուց հետո Մ. Խոջոյանը տեղափոխվել է Իջևանի բժշկական կենտրոն, որտեղ անցկացված հետազոտությամբ նրա մարմնի վրա  հայտնաբերվել են բազմաթիվ կապտուկներ, կոտրվածքներ և վնասվածքներ:

«Նշված վնասվածքների մասին չէր ասվել ադրբեջանական լրատվամիջոցների կողմից նախկինում հեռարձակված տեսանյութերում և հաղորդագրություններում, ինչը վկայում է, որ Մամիկոն Խոջոյանը վնասվածքները ստացել է ադրբեջանական կողմում գերության մեջ գտնվելու ժամանակահատվածում: Անցկացված բժշկական զննության արդյունքում կազմվել է արձանագրություն, կատարվում է հետաքննություն»,- նշված էր ՊՆ-ի հաղորդագրության մեջ:  

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս