Տարոն Մարգարյանն իր մարտական ուղու մասին. «ՀԺ»

«ՀԺ»-ն գրում է. Անցած շաբաթ 5-րդ բրիգադի սպառազինության գծով հրամանատարի օգնական Ֆրունզե Ավագյանը՝ «Պալկովնիկը», հայտարարել էր, թե 1990–1991 թվականներից Տարոն Մարգարյանը մասնակցություն է ունեցել Ղարաբաղյան պատերազմին և զենք է մատակարարել առաջին գիծ. «Տարոն Մարգարյանը շատ երիտասարդ եղած ժամանակ աջակցել է ու օգնություն է ցույց տվել։ Այն ժամանակ տարիքը չէր ներում, որ հրացանն առներ ու կանգներ առաջին գծում, բայց մարդկանց զենք ու զինամթերք էր հասցնում», Aravot.am-ին ասել էր նա։

Այդ ժամանակ, սակայն, Տարոն Մարգարյանը 12-13 տարեկան է եղել։ Երեկ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանից հետաքրքրվեցինք հերոսական անցյալի մանրամասների մասին.

– Պարոն Մարգարյան, դժվար չէ՞ր արդյոք 12-13 տարեկանում զենք մատակարարել Ղարաբաղյան պատերազմի առաջին գիծ։

– Դա անհեթեթություն է։ Ճիշտ է, ես էլ եմ ԵԿՄ անդամ, բայց Աստված չանի, եթե վաղը մեր սահմաններում խնդիր լինի, պատրաստ եմ մասնակցել։

– Այսինքն, մանկահասակ տարիքում զենքեր չե՞ք տարել Ղարաբաղ։

– Դա անհեթեթություն է, նման բան չի եղել։ Ո՞վ է ասել, ես չգիտեմ։ Ես հերքում եմ այդ սուտ լուրը։ Իսկ ինչ մնում է ԵԿՄ անդամ լինելուն, բազմիցս հայտարարվել է, որ ԵԿՄ անդամագրվելու համար պարտադիր չէ պատերազմի մասնակից լինել։

Մանրամասները՝ «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31