
Միջադեպ ՌԴ դեսպանատան մոտ. Բերման են ենթարկվել չորս ակտիվիստներ

ՀՀ-ում ՌԴ դեսպանատան մոտ տեղի ունեցող բողոքի ակցիայի ժամանակ միջադեպ է տեղի ունեցել ոստիկանների և ցուցարարների միջև, ինչի հետևանքով ոստիկանություն են բերման ենթարկվել չորս ակտիվիստներ՝ Լալա Ասլիկյանը, Անտոն Իվչենկոն, Տիգրան Պարսիլյանը և Էդուարդ Մկրտչյանը: Նրանք դատապարտում էին ՌԴ նախագահ Վլադիրմիր Պուտինի վարած քաղաքականությունն ու՝ «Պուտին ֆաշիստ», «Պուտին մարդասպան», «Կեցցե Ուկրաինան» կոչերով բողոքի ակցիա էին իրականացնում ի պաշտպանություն Ուկրաինայի տարածքային ամբողջականության: ՌԴ դեսպանատան մոտ է նաև Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը։ Նրա խոսքով՝ ակտիվիստները բերման ենթարկվել ՌԴ դեսպանատան աշխատանքը խոչընդոտելու և ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար։
Մանրամասները՝ առաջիկայում:
Լուսանկարը՝ aravot.am-ի