
Տրանսվիստիտները Կիրովի անվան այգուց տեղափոխվել են Մանկական երկաթուղու մոտ. «Ա1+»

Տրանսվիստիտները կոմայգուց տեղափոխվել են Մանկական երկաթուղուն կից տարածք: «Ա1+»-ի փոխանցմամբ՝ այս մասին ահազանգել է «Մայրաքաղաքը յուրաքանչյուրիս» հասարակական կազմակերպության փոխնախագահ Սևան Աղաջանյանը։
«Փաստորեն մի տեղից տեղափոխվեցին մեկ այլ տեղ, որտեղ կրկին երեխաներ են»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ Կոմայգու տարածքում լուսավորություն կա, այգին բարեկարգվում է, այդ իսկ պատճառով էլ հեռացել են այդտեղից։
Կիրովի անվան մանկական զբոսայգու, ինչպես նաև զբոսայգու հարակից տարածքը կահավորվել է շուրջօրյա գործող տեսախցիկներով:
Ներկա պահին «Մայրաքաղաքը յուրաքանչյուրիս» հասարակական կազմակերպությունը քայլեր է ձեռնարկում Մանկական երկաթուղում մարմնավաճառությունը կանխելու համար։
Հասարակական կազմակերպությունը ստեղծված իրավիճակի մասին տեղյակ է պահել նաեւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին։
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: