Սամվել Բաբայանից նորություն չկա. «Ժողովուրդ»

«Ժողովուրդը» գրում է. ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի հերոս Սամվել Բաբայանի գտնվելու վայրը շարունակում է անհայտ մնալ, իսկ հարազատները հրաժարվում են այդ թեմայով որևէ հարցի պատասխանել։

Քանի որ այսօր Սամվել Բաբայանի ծննդյան օրն է, «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց նրա հարազատներից ճշտել՝ որտեղ է ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատարը և ինչպես են իրենք պատրաստվում շնորհավորել գեներալին։ «Կներեք, բայց ոչ մի բան չենք կարող ասել»,- «Ժողովուրդի» բոլոր հարցերին նույն պատասխանը տվեց Բաբայանի կինը։

Հիշեցնենք, որ տարիներ առաջ Սամվել Բաբայանը վարկի դիմաց գրավադրել էր և իր, և ընկերներից շատերի բնակարանները՝ խոշոր բիզնես սկսելու ակնկալիքով, սակայն բինեսը չէր հաջողվել, ու չկարողանալով պարտքերի տակից դուրս գալ, նա պարզապես լքեց Հայաստանը՝ վարկերի տակ թողնելով ընկերների բնակարանները, գրում է «Ժողովուրդը»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31