Եթե կա ոռոգման հնարավորություն, ապա խորհուրդ է տրվում սպասվող ցրտահարության օրը կորիզավոր պտղատու այգիները գիշերային ժամերին առատ ոռոգել: Ցանկալի է ոռոգել նաև բաց դաշտում սածիլված վաղահաս կաղամբի բույսերը:
Քանի, որ 12 տարվա ազատազրկման դատապարտված վեց տղաներն էլ պատմել են իրենց կատարած գործողությունների մասին: Նորայրը ասել է, որ Վահե Ավետյանի հետ ինքն է մտել վիճաբանության մեջ և իր հարվածից է ընկել, բայց այդքանից հետո դատավորը նման խայտառակ վճիռ է կայացրել:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության այսօրվա նիստը սկսել է ճանապարհային երթևեկության կանոնների համար կիրառվող տուգանքների և դրանց շուրջ առաջացած խնդիրների քննարկումից.
Այսօր ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը Կառավարության նիստից հետո` անդրադարձել է «Հարսնաքար» ռեստորանային համալիրում ռազմական բժիշկ Վահե Ավետյանի սպանության քրեական գործի դատավճռի հրապարակման ժամանակ տեղի ունեցած միջադեպին:
Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի 2014թ. մարտի 26-ի որոշմամբ Կարեն Փոլադյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի ղեկավար:
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ՀՀ ոստիկանության մարզային քննչական բաժնում` ՀՀ ՔՕ 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործը:
«Գիշերը ավտոբուսը փչացավ, մնացինք ճամփին: Ասում էին՝ երկու ժամից նոր մեքենա կգա, բայց արդեն 12 ժամից ավելի անելանելի վիճակում ենք: Տարածքում ոչ ջուր կա, ոչ խանութ. անբնակ վայրում ենք, սարերի մեջ: 80 մարդ, որոնց մեջ նաեւ կանայք կան, շվարել մնացել ենք: Խուճապ ա, եսիմ որտեղ ենք»:
Այսօր հրավիրված ասուլիսում «Դեմ եմ» նախաձեռնության անդամներ Դավիթ Մանուկյանը, Գրիգոր Պետրոսյանը, Արսեն Բաղդասարյանը և Սևակ Ծատուրյանը խոսեցին մարտի 28-ին Սահմանադրական դատարանի դիմաց կայանալիք «Լուռ» ակցիայի մասին։
Շանթ Հարությունյանին առաջադրված մեղադրանքը հանելու փոխարեն` հայտարարվում է, որ շուտով նախաքննության ավարտ կհայտարարվի: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Շանթ Հարությունյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը:
Ամիրյան փողոցի պետական կարիքների համար իրացված տարածքի բնակիչները՝ 23 ընտանիք, արդեն 9 տարի է` սպասում են իրենց բնակարաններին, սակայն շենքի միայն արտաքին պատերն են կանգնեցված։
Մարտի 31-ին Արարատյան դաշտում և նրա նախալեռներում սպասվում է ջերմաստիճանի անկում` գիշերը օդում մինչև 2 աստիճան, հողի մակերևույթին` 5 աստիճան ցուրտ:
Երեկ մի խումբ ակտիվիստներ՝ ի պաշտպանություն Քեսաբի բողոքի ակցիա էին կազմակերպել ԵրևանումՄԱԿ-ի գրասենյակի դիմաց։
Ավազակային հարձակում Վանաձորի կադաստրի նախկին պետի տան վրա. Երկու օր առաջ՝ մարտի 25-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Վանաձորի կադասատրի նախկին պետ Գերաս Անդրեասյանի ամառանոցի վրա:
Ազատամարտիկ-ակտիվիստ Վոլոդյա Ավետիսյանի դատավարության ընթացքում հերթական սենսացիոն բացահայտումն է տեղի ունեցել։ Մասնավորապես, պարզվել է, որ սույն քրեական գործում տուժող չկա։
«Մի քանի հացի արտադրամասերի հետ պայմանավորվածություն ունենք, որոնք ամեն օր հաց են բերում գյուղ, իսկ ամսվա վերջին գյուղացիներն իրենց թոշակով վճարում են»:
4 օր է, ինչ Դիլիջանում ներքաղաքային երթուղիների ավտոբուսների ուղեվարձը թանկացել է: Նախկինում չափահասների համար այն 70, ուսանողների եւ դպրոցականների համար 35 դրամ էր:
Ժամը 02:00-ի սահմաններում Նուբարաշենի խճուղում բախվել են Նուբարաշենի բնակիչ Վալերի Օսիպյանի վարած Mercedes ML 350 մակնիշի 50 FF 777 համարանիշի և Հարություն Գևորգյանի վարած Mercedes մակնիշի 30 ՍՏ 970 համարանիշի ավտոմեքենաները:
Հանրապետության մանկական հիվանդանոցները լեփ լեցուն են թոքաբորբով և շնչուղիների բորբոքումով հիվանդ երեխաներով: Վիճակը, երբեմն, սրվում է այն աստիճան, որ հիվանդներին ստիպված են լինում տեղավորել հիվանդանոցի միջանցքներում: Չնայած սրան, բոլոր պաշտոնական մարմինները պնդում են, որ համաճարակ չկա, չի կարելի խոսել համաճարակի մասին:
Ազգային ժողովի պատերից ներս որոշակի հարցեր քննարկելը քանի որ այլևս ռիսկային է, պատգամավորներից ոմանք ստիպված են ԱԺ շենքից դուրս, տեսախցիկներ աչքից հեռու առանձին քննարկումներ կազմակերպել։
Առաջիկա օրերին արդեն «լայն» թափով կսկսեն գործել Աժ-ում տեղադրված 150 տեսախցիկները՝ անմահացնելու հայոց ազգընտիրների բոլոր արժանահիշատակ «դվիժենիները»։ Դրանք տեղադրված են ոչ միայն Աժ երկու շենքի ամեն մետրի վրա, այլև այգու տարածքում։
Մարտի 27-ին, ժամը 01.54-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գ. Շերամի փողոցում՝ լողավազանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Բերդի տարածաշրջանի սահմանամերձ Մովսես համայնքի ղեկավար Արարատ Ավալյանն ասել է, որ մարտի 25-ին ադրբեջանական զինուժը հրաձգային զենքերից կրակ է բացել գյուղի պաշտպանական դիրքերի, այգիներում աշխատող մովսեսցիների վրա:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 26-ին` ժամը 04:00-ի սահմաններում, Երևան – Վանաձոր – Ալավերդի – Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 77կմ–ում տեղի է ունեցել հողային պաստառի շեպի փլուզում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները դադարեցրել են Ա. Ա.-ին պատկանող Նիսսան մակնիշի 25 AL 555 պետհամարանիշի ավտոմեքենայի գազի արտահոսքը:
Հատկապես Ստալինի մահից հետո Հայաստանը հայտնվել էր այն վայրերի թվում, որտեղ պատվարժան հյուրերին առաջնորդելը խրախուսվում էր: Հայերը կարողանում էին ոչ միայն ջերմ ընդունելություն կազմակերպել, այլև ցուցադրելու և զարմացնելու հարցում հարուստ ընտրություն ունեին` սկսած պատմական վայրերից մինչև նոր նվաճումները:
Գործակալության աղբյուրները հայտնել են, որ ժամը 22.20-ին շենքում որոնման աշխատանքներն ու ստուգումներն ավարտվել են:
Մարտի 28-ին, «Դեմ եմ» նախաձեռնությունը Սահմանադրական դատարանի դիմաց խորհրդանշական լուռ ակցիա կկազմակերպի, կոչեր ու ելույթներ չեն հնչի:
Բնակարանային գողը` գողոնը ձեռքին:
Չորեքշաբթի երեկոյան Մոսկվայի «Երեւան պլազա» առեւտրի կենտրոնից մոտ հազար մարդ է տարհանվել` պայթյունի սպառնալիքի պատճառով:
«Ամեն առավոտ պիտի 7-ին արթնացած լինեն, մինչեւ տուն են հասնում՝ սրտներս ճաքում է, ձորի միջով են գնում, ձմռանը՝ ջուր, ցեխ, էդքան ճանապարհ կլինի, որ գնում են: Զոռով են գնում, հոգնում են»: