Մանկական հիվանդանոցներում ծանր դեպքեր չկան. «ՀԺ»

«ՀԺ»-ն գրում է. Հանրապետության մանկական հիվանդանոցները լեփ լեցուն են թոքաբորբով և շնչուղիների բորբոքումով հիվանդ երեխաներով: Վիճակը, երբեմն, սրվում է այն աստիճան, որ հիվանդներին ստիպված են լինում տեղավորել հիվանդանոցի միջանցքներում: Չնայած սրան, բոլոր պաշտոնական մարմինները պնդում են, որ համաճարակ չկա, չի կարելի խոսել համաճարակի մասին:

«Հայկական ժամանակի» թղթակիցը, որ երեկ շրջել էր հիվանդանոցներում, խոսել պաշտոնյաների հետ, գրեթե հավատացել-վերջացրել էր պաշտոնյաների խոսքին: Բայց «Մուրացան» մանկական հիվանդանոցի պատերին տեսել է այսպիսի հայտարարություններ. «Համաճարակի իրավիճակից ելնելով՝ սահմանափակել տեսակցությունները»:

Մխիթարականն այն է, որ ըստ պաշտոնական տվյալների, մահացության դեպքեր չեն եղել, և այս պահին չկան ծանր՝ կյանքին վտանգ սպառնացող դեպքեր։

Ավելի մանրամասն կարդացեք «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս