Մոսկվայի «Երեւան պլազա» առևտրի կենտրոնից մոտ հազար մարդ է տարհանվել

Չորեքշաբթի երեկոյան Մոսկվայի «Երեւան պլազա» առեւտրի կենտրոնից մոտ հազար մարդ է տարհանվել` պայթյունի սպառնալիքի պատճառով: Այս մասին РИА Новости  գործակալությանը հայտնել են իրավապահ մարմինների աղբյուրները:

«Պայթյունի սպառնալիքի վերաբերյալ անանուն զանգ ստացվելուց հետո Բոլշայա Տուլսկայա 13 հասցեում գտնվող կենտրոնից տարհանվել է հազարից ավելի մարդ»,-հայտնել է գործակալության զրուցակիցը:

ՌԴ ՆԳՆ Մոսկվայի գլխավոր վարչությունում հաստատել են առեւտրի կենտրոնի տարհանման լուրը: Նշվում է, որ տեղակայված ռումբի մասին  անանուն զանգը ստացվել է երեկոյան ժամը 20-ի սահմաններում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31