
Սահմանամերձ Արավուս գյուղի դպրոցահասակ երեխաների համար դպրոց հասնելն իսկական փորձություն է

asparez.am-ը գրում է. Գորիսի տարածաշրջանի սահմանամերձ Արավուս գյուղի դպրոցահասակ երեխաների համար դպրոց հասնելն իսկական փորձություն է: Տարիներ շարունակ աշակերտները 3 կմ ճանապարհ են անցնում հարեւան Տեղ գյուղում կրթություն ստանալու համար:
2010 թ. Արավուսում տարրական դպրոց է կառուցվել, հիմա 13 աշակերտ է սովորում այնտեղ: Դպրոցը կառուցվել է, բայց գույք չի տրամադրվել, հարեւան գյուղերից, ծանոթներից են մի քանի նստարաններ բերել, աշակերտների համար սովորելու պայմաններ ստեղծել:
Միջին եւ ավագ դասարանների աշակերտների վիճակն է մտահոգող. ստիպված են երկար ճանապարհ անցնել՝ հարեւան գյուղի դպրոց հասնելու համար:
«Ամեն առավոտ պիտի 7-ին արթնացած լինեն, մինչեւ տուն են հասնում՝ սրտներս ճաքում է, ձորի միջով են գնում, ձմռանը՝ ջուր, ցեխ, էդքան ճանապարհ կլինի, որ գնում են: Զոռով են գնում, հոգնում են»,- ասում են գյուղացիները:
«Մի քանի տարի առաջ՝ առավոտյան դպրոց գնալուց, գայլերը հարձակվել են երեխաների վրա: Բախտները բերել է, որ մեր գյուղացիներից մեկը մի քիչ մոտ է եղել եւ հասել է: Դրանից հետո երեխաները չէին ուզում դպրոց գնալ, վախենում էին, ժամանակ պահանջվեց, որ վախն անցնի, ծնողներն ամեն օր տանում էին, ձորն անցկացնում»,- պատմում է գյուղապետ Արգամ Հովսեփյանը:
Մանրամասներն` այստեղ