
«Կրակում են, պախկվում ենք»

tesankyun.am-ը գրում է. Մարտի 26-ի կեսօրի դրությամբ Տավուշի մարզի սահմանագոտում հանգիստ է, ադրբեջանական զինուժը մարզի սահմանամերձ բնակավայրերի վրա կրակ չի բացել:
Սակայն այդ անդորրը շատ հարաբերական ու անկայուն է, քանզի ցանկացած պահի ազերիները կարող են գնդակոծել: Բերդի տարածաշրջանի սահմանամերձ Մովսես համայնքի ղեկավար Արարատ Ավալյանն ասել է, որ մարտի 25-ին ադրբեջանական զինուժը հրաձգային զենքերից կրակ է բացել գյուղի պաշտպանական դիրքերի, այգիներում աշխատող մովսեսցիների վրա:
«Կրակում են, պախկվում ենք, կրակի մեջ ենք մնացել»,-ասել է գյուղապետը: Բարեբախտաբար, դաշտում աշխատող մովսեսցիները հասցրել են թաքնվել, տուժող չի եղել: Ներքին Կարմիր Աղբյուրի գյուղապետ Մանվել Կամենդատյանն ասել է, որ մարտի 26-ին գյուղի ուղղությամբ կրակոցներ չեն եղել, սակայն հեռվում կրակոցների ձայներ են լսվել: Այգեպարի գյուղապետ Անդրանիկ Այդինյանն ասել է, որ մարտի 26-ին ադրբեջանական զինուժը կրակել է գյուղի պաշտպանական դիրքերի վրա, նաեւ սակավ թվով կրակոցներ են եղել գյուղի ուղղությամբ: Վնասներ չկան:
Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանը կայքին հայտնել է, որ ինքը այդ պահին գյուղի ընկերների հետ իր այգին է էտում:
Մանրամասներն` այստեղ