Բաժիններ՝

Վթարի է ենթարկվել Երևանի փոխոստիկանապետը. shamshyan.com

shamshyan.com-ի փոխանցմամբ` այսօր՝ մարտի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:00-ի սահմաններում Նուբարաշենի խճուղում բախվել են Նուբարաշենի բնակիչ Վալերի Օսիպյանի վարած Mercedes ML 350 մակնիշի 50 FF 777 համարանիշի և Հարություն Գևորգյանի վարած Mercedes մակնիշի 30 ՍՏ 970 համարանիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի և ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:

Վարորդ Վ. Օսիպյանը Երևանի փոխոստիկանապետն է, կոչումով՝ ոստիկանության գնդապետ:

Մանրամասներն` այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31