Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այցելեց Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Տնօրեն Նիկոլայ Դալլաքյանի ուղեկցությամբ նախարարի գլխավորած խումբը եղավ մանկական վերակենդանացման բաժանմունքում, ծանոթացան փոքրիկ հիվանդների բուժման ընթացքին, մանրամասն ուսումնասիրեցին ախտորոշումները: Արմեն Մուրադյանը զրուցեց 16-ամյա Ռաֆայել Հախնազարյանի հետ, ով մարմնամարզության ընթացքում մեջքի լուրջ վնասվածք էր ստացել: Երեխայի երազանքն է խաղալ հանրահայտ […]
Երեխաների պաշտպանության միջազգային օրը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը տիկնոջ ու հինգ երեխաների հետ միասին այցելել է «Հաղթանակ» զբոսայգի, որտեղ ևս քաղաքապետարանի հետ համատեղ կազմակերպվել էին տոնական միջոցառումներ:
Ոստիկանության ծառայողները, հիշյալ հանցագործությունը կատարելու կասկածանքով, մայիսի 30-ին, ժամը 12.00-ին, բերման են ենթարկել 1973 թ. ծնված Արմեն Հ.-ին:
Հանրապետության Նախագահն այցելել է մարզի սահմանամերձ Ոսկեվան համայնքի նորակառույց մանկապարտեզ, ծանոթացել Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի ծրագրով կառուցված նախադպրոցական այդ հաստատության պայմաններին:
Էքսկուրսիայից հետո աշակերտները միացել են Ազատության հրապարակում անցկացվող միջոցառմանը։
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները, Խորոնք գյուղից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1990 թ. ծնված Արմեն Ա.-ին:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները շանը դուրս են բերել արգելափակումից և տեղափոխել անվտանգ տարածք:
Թումանյան քաղաքում, «Դիակոնիա» հոլանդական ծրագրի շրջանակում բացվել է կարի արտադրամաս, որտեղ աշխատում է տասնհինգ մարդ:
Մեր երկրի փոքրիկ քաղաքացիների հանդեպ պարտավորություններ ունի նաև պետությունը: Համոզված եմ, որ կառավարությունն առաջիկայում այս ասպարեզում էլ ավելի մեծ արդյունքների է հասնելու:
Զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության մեջ մեղադրվող Դավիթ Խաչատրյանը գտնվում է քրեակատարողական հիմնարկի բուժմասում, բժիշկները նրա վիճակը գնահատում են բավարար: Այս մասին 168.am-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից:
Հրշեջ-փրկարարները ձորից դուրս են բերել Մ.Հ.-ին, ում շտապօգնության աշխատակիցները հոսպիտալացրել են Կապանի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Սուսաննան 1973 թ. ծնված Շուշանիկ Ս.-ն, որը մայիսի 30-ին, ժամը19.00-ին, ներկայացել է բաժին:
Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում ՀՀ պաշտպանության նախարարը տեսակցել է մարտական գործողության ժամանակ գնդացրային և գնդակային տարբեր աստիճանի վիրավորումներ ստացած հայրենիքի պաշտպաններին:
Շատ առիթներով ենք շեշտում, որ երեխաները մեր ապագան են։ Իսկապես` երկրորդ կարծիք լինել չի կարող։ Սակայն մինչ ապագան, մենք պարտավոր ենք ամենօրյա հոգատարությամբ ու ջերմությամբ շրջապատել նրանց, անել ամեն ինչ, որ մեր երեխաները մեծանան առողջ մարմնով և հոգով։ Որպես բժիշկ և առողջապահության նախարար, անշուշտ, համարում եմ, որ երեխաների պաշտպանությունը սկսվում է նրանց առողջության պահպանումից։
Մենք հանդուրժում ենք այն պետությունը, որտեղ մարդու հետ վարվում են ամենաստորացուցիչ կերպով, բայց երեխաներին պատգամում ենք «լավ մարդ դառնալ»: Իրականում կարևորելով, որպեսզի մեր երեխաները լավ սովորեն միայն բազմապատկման աղյուսակը: Լավ ապրելու համար փողերը հաշվելու նպատակով:
Հետընթաց բախում և` դանակի երեք հարված թիկունքից:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ բջջային հեռախոսը գողացել է 1962 թ. ծնված Արարատ Ղ.-ն, որը բացատրական աշխատանքների շնորհիվ, ժամը 21.50-ին, ներկայացել է բաժին:
Հավաստիացնում եմ Ձեզ, որ Ս. Նամինը լիազորված չէ մեր ընտանիքի անունից խոսել, նա արտահայտում է բացառապես անձնական կարծիք:
Նյութերի նախապատրաստման ընթացքում ոստիկանություն է դիմել նաև նույն գյուղի մեկ այլ բնակիչ` 1965 թ. ծնված Ավետիս Հ.-ն և հաղորդում տվել, որ Նորայր Ա.-ն 2012 թ. ամռանը բանկում իր անվամբ ձևակերպել է 1.500.000 դրամ գյուղատնտեսական վարկ, ստացել այդ գումարը, սակայն 2013 թ. դեկտեմբերից դադարել է այն մարել:
24-ամյա Հերմինե Դանիելյանը 3 մանկահասակ երեխաների եւ ամուսնու հետ ապրում է Տավուշի մարզի սահմանամերձ Այգեպար գյուղում, որտեղ գրեթե ամեն օր ադրբեջանական կողմից կրակոցներ են հնչում:
Արմավիրի մարզի Ջրառատ գյուղի Մեծամորի խճուղու տներից մեկի բակում, ուժեղ քամու հետևանքով վնասվել են լոլիկի ջերմոցները:
Արմավիրի մարզի քննչական բաժնում քննվող մի քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ քրեական գործով մեղադրյալ, 1986 թ. ծնված Վալերի Ա.-ն մայիսի 4-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Արմավիր քաղաքի Երևանյան փողոցում գտնվող ռեստորանից գողացել է 1959 թ. ծնված Նորիկ Հ.-ի բջջային հեռախոսը:
Ժամը 15:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 25-ամյա Նարեկ Մարկոսյանը, վարելով Volkswagen մակնիշի 32 ԼԼ 837 համարանիշի ավտոմեքենան, Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Բազմաբերդ գյուղի վարչական տարածքում, դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 250 մետր գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտամիջյան հատվածում:
Գյումրու «Մոր և մանկան» ավստրիական հիվանդանոցի տնօրեն Աշոտ Կուրղինյանի ասելով էլ, իրենց մոտ խիստ վերահսկողություն է սահմանված. ծննդաբերական բաժանմունքը թե տեխնիկապես է հագեցած, և թե բուժանձնակազմի վերաբերմունքն է բարեհամբյուր:
Բացի այն, որ ծայր աստիճան աղքատության մեջ հայտնված ՀՀ քաղաքացիների մի մասը օրվա «հացը» հայթայթում է փողոցային աղբամանների պարունակությունը քրքրելով ու սնունդ գտնելու հույսով, զուգահեռ նաեւ այս ու այն կողմից ցախեր ու ճյուղեր հավաքող մարդկանց կարող ես տեսնել:
Ընթացիկ տարվա մայիս ամսվա 3-րդ տասնօրյակում հանրապետությունում գրանցված և հունիս ամսվա սկզբերին սպասվող տեղումների ու բարձր ջերմաստիճանի (+ 250 և բարձր) հետևանքով այգեգործական տարածաշրջաններում բարենպաստ պայմաններ են ստեղծվել խախողի վազի միլդիու, օիդիում և պտղատու ծառատեսակների սնկային հիվանդությունների բուռն զարգացման համար:
Մայիսի 29-ին, ժամը 16.25-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խմբի կողմից Դոնի-Ռոստով-Երևան չվերթով ՀՀ է տեղափոխվել 1957 թ. ծնված Թովմաս Գ.-ն:
Մասնագետներն անում են հնարավոր ամեն բան՝ անսարքությունը հնարավորինս արագ վերացնելու ուղղությամբ, սակայն խնդիր է առաջացել նաև մաշված տեխնիկական մասերը նորերով փոխարինելու գործում:
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Արաբկիր» բժշկական կենտրոնում մահացած Լիա Միսակյանի գործով շարունակվեց փորձագետի հարցաքննությունը: Գործով ամբաստանյալ Լիլիթ Վարդանյանի պաշտպան Գիվի Հովհաննիսյանը փորձագետից հետաքրքրվեց՝ արդյոք փորձաքննության ընթացքում ուսումնասիրվե՞լ են Լիա Միսակյանի արյան քննության արդյունքները: Ի պատասխան փորձագետն ասաց, որ դրանք ուսումնասիրվել են, արյան համակարգի հետ կապված երեխայի մոտ հիվանդություններ չեն եղել:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը ՀՀ Շիրակի մարզի դատախազությունից ստացել է քաղաքացի Մալխաս Ա.-ի հաղորդումը, որի հիման վրա նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետի և 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: