Բաժիններ՝

Ջրվեժում քաղաքացուն առևանգել են, ծեծել են և սպառնացել են սպանել

Մայիսի 28-ին, ժամը 15.10-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժին է դիմել 1961 թ. ծնված Ստեփան Ս.-ն և հաղորդում տվել, որ ապրիլին /կոնկրետ օրը պարզվում է/, ոմն Սերոժ իր ծանոթ Մարատի մասին տեղեկություններ իմանալու նպատակով` Երևանի Մ. Խորենացու փողոցում գործող շուկայի մոտից ընկերների հետ իրեն տարել են Արցախի փողոց, այնուհետև տեղափոխել Ջրվեժ թաղամաս, որտեղ իր կամքին հակառակ, մոտ 8 ժամ, պահել են ավտոմեքենայում, որի ընթացքում ծեծի են ենթարկել, իսկ մայիսի 27-ին խաղատանը Սերոժը սպառնացել է սպանել իրեն, եթե չհայտնի Մարատի գտնվելու վայրը:

Ոստիկանության ծառայողները, հիշյալ հանցագործությունը կատարելու կասկածանքով, մայիսի 30-ին, ժամը 12.00-ին, բերման են ենթարկել 1973 թ. ծնված Արմեն Հ.-ին:

Պարզվել է նաև, որ Սերոժը 1977 թ. ծնված Արմեն Հ.-ն է, որը, բացատրական աշխատանքների շնորհիվ, ժամը 18.00-ին ներկայացել է բաժին:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն:

ՀՀ Ոստիկանություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս