Բաժիններ՝

Թումանյան քաղաքում բացվել է կարի նոր արտադրամաս. lorinews.am

lorinews.am-ի փոխանցմամբ՝ Թումանյան քաղաքում, «Դիակոնիա» հոլանդական ծրագրի շրջանակում բացվել է կարի արտադրամաս, որտեղ աշխատում է տասնհինգ մարդ:

Քաղաքապետարանը արտադրամասի տարածք է հատկացրել և լուծել մասնաշենքի վերանորոգման հարցերը:

Արտադրամասի հիմնական միջոցները հատկացրել է «Դիակոնիա» ընկերությունը, ինչպես նաև սկզբնական շրջանում աշխատելու համար արտադրամասին ապահովել է անհրաժեշտ հումքով /կտոր, թել/:

Առաջին պատվիրատուն եղել է հենց «Դիակոնիա»ընկերությունը, որը 20 կոմպլեկտ սպիտակեղենը գնել և նվիրել է Սպիտակի գիշերօթիկ դպրոցին:

Ներկայումս արտադրամասն ունի մի քանի պատվիրատու:

Թումանյանի քաղաքապետարանի պատվերով տեղի նախադպրոցական հաստատության համար կարում են անկողնային պարագաներ:

Արդեն իսկ կան կանացի արտահագուստի պատվերներ, ինչպես նաև Վանաձորի մանկապարտեզներից մեկի` երեխաների հանդեսի տոնական զգեստներ կարելու համար կա պատվեր:

Մանրամասներն՝ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Պակիստանը Հնդկաստանի հետ բանակցությունների անցկացման դեպքում պատրաստ է քննարկել երեք հիմնական հարց, դրանց թվում՝ Քաշմիրը, սահմանային ահաբեկչությունը և Ինդոս գետի ջրերի համատեղ օգտագործումը Geo News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Ասիֆը։ «Հնդկաստանի հետ մեր հարաբերություններում երեք հիմնական խնդիր ունենք՝ Քաշմիր, ահաբեկչություն և ջուր։ Դրանք գոյություն ունեն վերջին 76 տարիների ընթացքում։ Պակիստանն ահաբեկչության ամենամեծ զոհն է, և այս խնդիրը պետք է լուծվի, ինչպես նաև Քաշմիրի խնդիրը, որի շուրջ Պակիստանն ու Հնդկաստանը երեք անգամ պատերազմել են միմյանց դեմ,-հայտարարել է նախարարը։ -Այս տարածքի հարցը պետք է ներառվի պակիստանա-հնդկական բանակցությունների օրակարգում»։ ԸստԱսիֆի՝ Հնդկաստանի հետ Ինդոս գետի ջրերի օգտագործման վերաբերյալ վեճը կարգավորվել է 1960 թվականին պայմանագրով, որի գործողությունը Նյու Դելիի միակողմանի որոշմամբ չի կարող կասեցվել։ «Հնդկաստանի հետ մայիսի 10-ին կնքված հրադադարի համաձայնագիրը մեզ համար դիվանագիտական ​​հաղթանակ էր, որը ձեռք բերվեց Պակիստանի կողմից այդ երկրի հետ հակամարտության մեջ զսպվածության և ռազմական հզորության ցուցադրման արդյունքում»,- հավելել է Պակիստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը։