Բաժիններ՝

Կապան-Ճակատեն ավտոճանապարհին «ԿամԱԶ»-ն ընկել է ձորը

Մայիսի 31-ին, ժամը 23.49-ին ահազանգ է ստացվել, որ Մ-17 միջպետական ավտոճանապարհին` Կապան-Ճակատեն հատվածում, տեղի է ունեցել ՃՏՊ: «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը` մոտ 30 մետր), կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Կապան-Ճակատեն ավտոճանապարհի 7-րդ կմ-ում «ԿամԱԶ» մակնիշի 35ԼP302 պ/հ բեռնատարը (վարորդ Գ. Կ.-ն) դուրս է եկել երթևեկելի մասից և ընկել ձորը` մոտ 15-20 մետր, ինչից ուղևոր Մ. Հ.-ը (ծնվ.1961թ.) ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Հրշեջ-փրկարարները ձորից դուրս են բերել Մ.Հ.-ին, ում շտապօգնության աշխատակիցները հոսպիտալացրել են Կապանի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Արտակարգ իրավիճակների նախարարություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս