ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2014թ. մայիսի 30-ի որոշումով արգելվել է «ԹԱՄԱՐԱ» ՍՊԸ-ի կողմից «Քսան կոպեկ», «Կարմեն» և «Թթվասեր 200գր.» արտադրատեսակների արտադրությունը:
Իմ Ներսեսը դեռ 12-13 տարեկանից սեփական ծիրանանոց էր հիմնել Թալինի շրջանի Աշնակ գյուղում, ամեն շաբաթ սիրով էր խնամում ու ջրում այգին, ծրագրել էր զորացրվելուց հետո սեփական տուն կառուցել Աշնակում, Սասնո ամուր տուն: Ներսեսս շատ լավատես ու ապագայի նկատմամբ հավատով լեցուն երիտասարդ էր:
Հրադադարի ռեժիմի վերոհիշյալ խախտումներից բացի հակառակորդը մայիսի 27-ի լույս 28-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձ:
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հունիսի 2-ի ժամը 09.30-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:
«Ինքը չէ, ինքը հերքում է, օբյեկտիվ քննության ընթացքում, կպարզվի, բայց ես վստահեցնում եմ, որ նա նման բան չի արել»:
Քիչ առաջ Էրեբունի բժշկական կենտրոն է տեղափոխվել որովայնի մասում դանակի հարվածից ծանր վնասվածք ստացված մի քաղաքացի:
Հունիսի 1-ին, ժամը 22.33-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 42/2 շենքի բնակիչներից մեկը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ժամը 22.00-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հ. Էմինի փողոցի թիվ 9ա տան մոտակա այգում օձ է նկատվել: Դեպքի վայր ժամանած փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
Ռուսաստանի Դաշնության հետ աշխատանքային մակարդակով համաձայնեցվել են երկու համաձայնագրերի տեքստերը, որոնցից մեկը հնարավորություն է տալիս Հայաստանի մեկնող քաղաքացիներին հաշվառվել ոչ թե յոթ, այլ 30 օրվա ընթացքում:
Ժամը 17.00-ից մինչև 20.00-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԱԻՆ մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության հակակարկտային թվով 152 կայաններից Արմավիրի և Լոռու մարզերում իրականացվել է 72527 կրակոց:
Հունիսի 2-5-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ: Քամին հարավ-արևելյան` 5-10մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25մ/վրկ:
2012-13թթ պետական տարբեր գերատեսչությունների հայտարարած պետգնումների մրցույթներում հիմնականում հաղթել են նույն ընկերությունները, և այն էլ այն դեպքում, երբ նրանց առաջարկած գները բարձր են եղել տվյալ ապրանքի շուկայական արժեքից:
Տղամարդ մեղադրվում է անառակաբարո գործողությունների փորձի, ինչպես նաև հակարգչային համակարգի միջոցով մանկական պոռնոգրաֆիայի ներկայացնելու կամ համակարգչային համակարգում կամ համակարգչային տվյալների պահպանման համակարգում մանկական պոռնոգրաֆիայի պահպանելու մեջ:
Հրազդանի կիրճի թունելներից մինչև «Երևան ՀԷԿ» տանող ճանապարահատվածի մի մասում տեղի ունեցած ճանապարհի վթարը վերացնելու ուղղությամբ իրականացվող աշխատանքներով պայմանավորված՝ կիրճի վերոնշյալ հատվածում ժամանակավորապես դադարեցվում է տրանսպորտային միջոցների երթևեկությունը:
Հրշեջ-փրկարարները գետից դուրս են բերել անձը չպարզված տղամարդու դի:
Օֆշորային սկանդալի գլխավոր դերակատար Աշոտ Սուքիասյանին Վրաստանից Հայաստան արտահանձնման որոշումը չնայած ուժի մեջ է մտել, սակայն մինչ օրս արտահանձնման գործընթացը չի իրականացվում:
Կոտայքի մարզի Գեղաշեն համայնքում այս պահի դրությամբ արդեն 107 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի ենթարկվել է հարկադիր սպանդի, քանի որ լաբորատոր փորձաքննության արդյունքում հաստատվել է, որ կենդանիները վարակված են բրուցելոզով:
Ժամը 13.11-ին Մառնեուլիի շրջանի Ախլոլալո գյուղի մոտակայքում՝ Դեբեդ գետի մեջ, հայտնաբերվել է ՀՀ քաղաքացի` 1985 թ. ծնված Ռ. Մ.-ի (Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղի բնակիչ) դին:
Արագածոտնի մարզի Ագարակ գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի բակում օձ է նկատվել:
Հովհաննես Մանուկյանն այսօր՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, այցելեց «Աբովյան» քրեակատարողականում պահվող անչափահաս դատապարտյալներին, մասնակցեց չորս դատապարտյալների «Վերջին զանգի» միջոցառմանը:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, այցելելով NEWS.am-ի նախաձեռնած բարեգործական ցուցահանդես- վաճառքին ու տեսնելով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանի հաջողությունները պաղպաղակ վաճառելու գործում նրան առաջարկեց փոխել մասնագիտությունը եւ պաղպաղակ վաճառել:
Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այցելեց Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Տնօրեն Նիկոլայ Դալլաքյանի ուղեկցությամբ նախարարի գլխավորած խումբը եղավ մանկական վերակենդանացման բաժանմունքում, ծանոթացան փոքրիկ հիվանդների բուժման ընթացքին, մանրամասն ուսումնասիրեցին ախտորոշումները: Արմեն Մուրադյանը զրուցեց 16-ամյա Ռաֆայել Հախնազարյանի հետ, ով մարմնամարզության ընթացքում մեջքի լուրջ վնասվածք էր ստացել: Երեխայի երազանքն է խաղալ հանրահայտ […]
Երեխաների պաշտպանության միջազգային օրը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը տիկնոջ ու հինգ երեխաների հետ միասին այցելել է «Հաղթանակ» զբոսայգի, որտեղ ևս քաղաքապետարանի հետ համատեղ կազմակերպվել էին տոնական միջոցառումներ:
Ոստիկանության ծառայողները, հիշյալ հանցագործությունը կատարելու կասկածանքով, մայիսի 30-ին, ժամը 12.00-ին, բերման են ենթարկել 1973 թ. ծնված Արմեն Հ.-ին:
Հանրապետության Նախագահն այցելել է մարզի սահմանամերձ Ոսկեվան համայնքի նորակառույց մանկապարտեզ, ծանոթացել Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի ծրագրով կառուցված նախադպրոցական այդ հաստատության պայմաններին:
Էքսկուրսիայից հետո աշակերտները միացել են Ազատության հրապարակում անցկացվող միջոցառմանը։
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները, Խորոնք գյուղից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1990 թ. ծնված Արմեն Ա.-ին:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները շանը դուրս են բերել արգելափակումից և տեղափոխել անվտանգ տարածք:
Թումանյան քաղաքում, «Դիակոնիա» հոլանդական ծրագրի շրջանակում բացվել է կարի արտադրամաս, որտեղ աշխատում է տասնհինգ մարդ:
Մեր երկրի փոքրիկ քաղաքացիների հանդեպ պարտավորություններ ունի նաև պետությունը: Համոզված եմ, որ կառավարությունն առաջիկայում այս ասպարեզում էլ ավելի մեծ արդյունքների է հասնելու: