Ռուսաստանի Դաշնության հետ աշխատանքային մակարդակով համաձայնեցվել են երկու համաձայնագրերի տեքստերը, որոնցից մեկը հնարավորություն է տալիս Հայաստանի մեկնող քաղաքացիներին հաշվառվել ոչ թե յոթ, այլ 30 օրվա ընթացքում:
Ժամը 17.00-ից մինչև 20.00-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԱԻՆ մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության հակակարկտային թվով 152 կայաններից Արմավիրի և Լոռու մարզերում իրականացվել է 72527 կրակոց:
Հունիսի 2-5-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ: Քամին հարավ-արևելյան` 5-10մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25մ/վրկ:
2012-13թթ պետական տարբեր գերատեսչությունների հայտարարած պետգնումների մրցույթներում հիմնականում հաղթել են նույն ընկերությունները, և այն էլ այն դեպքում, երբ նրանց առաջարկած գները բարձր են եղել տվյալ ապրանքի շուկայական արժեքից:
Տղամարդ մեղադրվում է անառակաբարո գործողությունների փորձի, ինչպես նաև հակարգչային համակարգի միջոցով մանկական պոռնոգրաֆիայի ներկայացնելու կամ համակարգչային համակարգում կամ համակարգչային տվյալների պահպանման համակարգում մանկական պոռնոգրաֆիայի պահպանելու մեջ:
Հրազդանի կիրճի թունելներից մինչև «Երևան ՀԷԿ» տանող ճանապարահատվածի մի մասում տեղի ունեցած ճանապարհի վթարը վերացնելու ուղղությամբ իրականացվող աշխատանքներով պայմանավորված՝ կիրճի վերոնշյալ հատվածում ժամանակավորապես դադարեցվում է տրանսպորտային միջոցների երթևեկությունը:
Հրշեջ-փրկարարները գետից դուրս են բերել անձը չպարզված տղամարդու դի:
Օֆշորային սկանդալի գլխավոր դերակատար Աշոտ Սուքիասյանին Վրաստանից Հայաստան արտահանձնման որոշումը չնայած ուժի մեջ է մտել, սակայն մինչ օրս արտահանձնման գործընթացը չի իրականացվում:
Կոտայքի մարզի Գեղաշեն համայնքում այս պահի դրությամբ արդեն 107 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի ենթարկվել է հարկադիր սպանդի, քանի որ լաբորատոր փորձաքննության արդյունքում հաստատվել է, որ կենդանիները վարակված են բրուցելոզով:
Ժամը 13.11-ին Մառնեուլիի շրջանի Ախլոլալո գյուղի մոտակայքում՝ Դեբեդ գետի մեջ, հայտնաբերվել է ՀՀ քաղաքացի` 1985 թ. ծնված Ռ. Մ.-ի (Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղի բնակիչ) դին:
Արագածոտնի մարզի Ագարակ գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի բակում օձ է նկատվել:
Հովհաննես Մանուկյանն այսօր՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, այցելեց «Աբովյան» քրեակատարողականում պահվող անչափահաս դատապարտյալներին, մասնակցեց չորս դատապարտյալների «Վերջին զանգի» միջոցառմանը:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, այցելելով NEWS.am-ի նախաձեռնած բարեգործական ցուցահանդես- վաճառքին ու տեսնելով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանի հաջողությունները պաղպաղակ վաճառելու գործում նրան առաջարկեց փոխել մասնագիտությունը եւ պաղպաղակ վաճառել:
Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այցելեց Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Տնօրեն Նիկոլայ Դալլաքյանի ուղեկցությամբ նախարարի գլխավորած խումբը եղավ մանկական վերակենդանացման բաժանմունքում, ծանոթացան փոքրիկ հիվանդների բուժման ընթացքին, մանրամասն ուսումնասիրեցին ախտորոշումները: Արմեն Մուրադյանը զրուցեց 16-ամյա Ռաֆայել Հախնազարյանի հետ, ով մարմնամարզության ընթացքում մեջքի լուրջ վնասվածք էր ստացել: Երեխայի երազանքն է խաղալ հանրահայտ […]
Երեխաների պաշտպանության միջազգային օրը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը տիկնոջ ու հինգ երեխաների հետ միասին այցելել է «Հաղթանակ» զբոսայգի, որտեղ ևս քաղաքապետարանի հետ համատեղ կազմակերպվել էին տոնական միջոցառումներ:
Ոստիկանության ծառայողները, հիշյալ հանցագործությունը կատարելու կասկածանքով, մայիսի 30-ին, ժամը 12.00-ին, բերման են ենթարկել 1973 թ. ծնված Արմեն Հ.-ին:
Հանրապետության Նախագահն այցելել է մարզի սահմանամերձ Ոսկեվան համայնքի նորակառույց մանկապարտեզ, ծանոթացել Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի ծրագրով կառուցված նախադպրոցական այդ հաստատության պայմաններին:
Էքսկուրսիայից հետո աշակերտները միացել են Ազատության հրապարակում անցկացվող միջոցառմանը։
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները, Խորոնք գյուղից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1990 թ. ծնված Արմեն Ա.-ին:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները շանը դուրս են բերել արգելափակումից և տեղափոխել անվտանգ տարածք:
Թումանյան քաղաքում, «Դիակոնիա» հոլանդական ծրագրի շրջանակում բացվել է կարի արտադրամաս, որտեղ աշխատում է տասնհինգ մարդ:
Մեր երկրի փոքրիկ քաղաքացիների հանդեպ պարտավորություններ ունի նաև պետությունը: Համոզված եմ, որ կառավարությունն առաջիկայում այս ասպարեզում էլ ավելի մեծ արդյունքների է հասնելու:
Զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության մեջ մեղադրվող Դավիթ Խաչատրյանը գտնվում է քրեակատարողական հիմնարկի բուժմասում, բժիշկները նրա վիճակը գնահատում են բավարար: Այս մասին 168.am-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից:
Հրշեջ-փրկարարները ձորից դուրս են բերել Մ.Հ.-ին, ում շտապօգնության աշխատակիցները հոսպիտալացրել են Կապանի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Սուսաննան 1973 թ. ծնված Շուշանիկ Ս.-ն, որը մայիսի 30-ին, ժամը19.00-ին, ներկայացել է բաժին:
Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում ՀՀ պաշտպանության նախարարը տեսակցել է մարտական գործողության ժամանակ գնդացրային և գնդակային տարբեր աստիճանի վիրավորումներ ստացած հայրենիքի պաշտպաններին:
Շատ առիթներով ենք շեշտում, որ երեխաները մեր ապագան են։ Իսկապես` երկրորդ կարծիք լինել չի կարող։ Սակայն մինչ ապագան, մենք պարտավոր ենք ամենօրյա հոգատարությամբ ու ջերմությամբ շրջապատել նրանց, անել ամեն ինչ, որ մեր երեխաները մեծանան առողջ մարմնով և հոգով։ Որպես բժիշկ և առողջապահության նախարար, անշուշտ, համարում եմ, որ երեխաների պաշտպանությունը սկսվում է նրանց առողջության պահպանումից։
Մենք հանդուրժում ենք այն պետությունը, որտեղ մարդու հետ վարվում են ամենաստորացուցիչ կերպով, բայց երեխաներին պատգամում ենք «լավ մարդ դառնալ»: Իրականում կարևորելով, որպեսզի մեր երեխաները լավ սովորեն միայն բազմապատկման աղյուսակը: Լավ ապրելու համար փողերը հաշվելու նպատակով:
Հետընթաց բախում և` դանակի երեք հարված թիկունքից:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ բջջային հեռախոսը գողացել է 1962 թ. ծնված Արարատ Ղ.-ն, որը բացատրական աշխատանքների շնորհիվ, ժամը 21.50-ին, ներկայացել է բաժին: