
Ծանոթուհին խաբել, փողի մի մասը չի տվել

Մայիսի 21-ին, ժամը 13.00-ին, 1976 թ. ծնված Ասատուր Հ.-ն ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է տվել, որ 2013 թ. դեկտեմբերին իր ծանոթ Սուսաննան Երևանի Թբիլիսյան խճուղու 7 շենքի բնակարաններից մեկում իրենից վերցրել է ընդհանուր 741.900 դրամ արժողության կանացի հագուստեղեն` վաճառելու և գումարն իրեն վերադարձնելու պայմանով, սակայն հետագայում իրեն տվել է ընդամենը 480.000 դրամ, իսկ մնացած 261.000 դրամը հրաժարվում է վերադարձնել:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Սուսաննան 1973 թ. ծնված Շուշանիկ Ս.-ն, որը մայիսի 30-ին, ժամը19.00-ին, ներկայացել է բաժին:
Կատարվում է քննություն:
ՀՀ Ոստիկանություն