Արագածոտնի մարզի Ուջան, Աղձք, Կարբի, Օհանավան համայնքների տարածքներում տեղակայված 21 հակակարկտային կայաններով ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 2 ամպ, կատարվել 2686 կրակոց:
Գյումրու Օդանավակայան 2 թաղամասի Արևելյան փողոցի բնակիչներն ահազանգել են «Ազդարար» լրատվականին:
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը տեղյակ չէր, որ Կապանի ոստիկանապետ Վարդան Գեւորգյանին աշխատանքից ազատել են:
19- ամյա զինծառայողներ Լյուքս Ստեփանյանին սպանելու եվ Հրաչյա Սարգսյանին դիտավորությամբ մարմնական ծանր վնասվածք հասցնելու մեջ մեղադրվող Դավիթ Խաչատրյանը հրաժարվում է դադարեցնել հացադուլը և արդեն 11-րդ օրն է՝ չի քանդում բերանի կարերը։
Այն, որ զոհված տղաների ընտանիքը մեղավորի կարիք ունի, դա մարդկայնորեն լրիվ հասկանալի է, սակայն երբ դատարանը, դատախազությունը, տուժողների կողմի փաստաբանը այդ մեղավորին ներկայացնում են սկուտեղի վրա, արդարադատության նկատմամբ սոսկալի վիրավորանք է: Եվ ինչո՞ւ տուժողները և մեղադրող կողմը այդքան կարիք ունեն ալկոհոլի գործածման հանգամանքի: Ես կրկնում եմ, որ մեղադրական եզրակացությունում Վարդան Պետրոսյանը չի մեղադրվում հարբած վիճակում մեքենա վարելու համար:
Քիչ առաջ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզի Սևանի ջրասուզակներին և հրշեջ-փրկարարներին են դիմել Սևանի հայտնված «Կիլիկիա» առագասատանավի վրա գտնվող քաղաքացիները:
Գորիսի քաղաքապետի հունիսի 8-ին կայանալիք ընտրություններում գրանցված թեկնածու՝ ինքնաառաջադրված, «Վարարակն» ՓԲԸ տնօրեն, ՀՀԿ անդամ Արա Բուդաղյանը, ով Սյունիքի նախկին մարզպետի առանձանտան մոտ զինված միջադեպի արդյունքում մահացած Ավետիք Բուդաղյանի և վիրավորված Արտակ Բուդաղյանի հարազատ եղբայրն է, այսօր ինքնաբացարկ է հայտնել:
Այսօր ժամը 09:40-ի սահմաններում Լենինգրադյան փողոցում՝ «Խրճիթ» ռեստորանային համալիրի մոտ, բախվել են Երևանի բնակիչ Համբարձում Մանուկյանի վարած Opel մակնիշի 34 ՕM 617 և Լոռու մարզի բնակիչ Կարեն Սարիբեկյանի վարած Lexus մակնիշի 031 00 11 համարանիշի ավտոմեքենաները: Բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան
Տեղեկատվությունը ստանալուց անմիջապես հետո տեղում կազմակերպվել է համաճարակաբանական հետազոտություն, ինչպես նաև իրականացվել են մի շարք համալիր կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումներ։
«էս շշերը կտանիմ կհանձնեմ, այլ տարբերակ չկա, մենակ թոշակով էս երկրում ապրել հնարավո՞ր է: Փաստորեն դու էլ զարմացար, աղջիկ ջան, մեծ կին էսօրվա դրությամբ մտել եմ աղբարկղի մեջ, բայց ինչ անեմ, ստիպված եմ, գոնե քանի մը կոպեկ փող ձեռքս կընկնի: Ո՞վ պետք է ինձ բերի տա, օգնի, ոչ մեկը չունիմ, միակ հույսս ես եմ: Նախկինում կաշխատեի, խոհարար էի, էստեղ են ասել՝ ինչ էի, ինչ դարձա»:
Մայիսի 20-ին, ժամը 10.06-ին ահազանգ է ստացվել, որ (Հ-15) Նորապատ-Հոկտեմբեր ավտոճանապարհի 2-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. «Վազ 2106» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մայիսի 19-ին, ժամը 10.30-ին կապ է հաստատվել ՎՀ ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի հերթապահի հետ, ով տեղեկացրեց, որ ամբողջ գիշեր շարունակվել են որոնողափրկարարական աշխատանքները:
Մայիսի 20-ին, ժամը 09.57-ին տեղեկություն է ստացվել, որ փլուզվել է Տավուշի մարզի Ներքին Ծաղկավան գյուղի 1-ին փողոցի 5-րդ փակուղու տներից մեկի պատը. հավանական է, որ կա տուժած. անհրաժեշտ է օգնություն:
Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության harkadir.ajurd.am կայքէջում աճուրդի է դրվել Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը: Դրա նախնական արչժեքն է 19 մլրդ. 350 մլն. ՀՀ դրամ ։
Լոռու մարզի Տաշիր քաղաքի, Սարատովսկայա և Մեղմահովիտ գյուղերում, Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում, Ծաղկաշեն և Գանձակ գյուղերում տեղացել է կարկուտ, հնարավոր են թույլ վնասներ, վերոնշյալ քաղաքները և գյուղերը չեն պաշտպանվում ԱԻՆ «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի կողմից:
Ինչպես գրում է «Прайм Крайм» գործակալությունը, մայիսի 17-ին ՌԴ Ռոստովի երկրամասում մահացել է 33-ամյա «օրենքով գող» Ալեքսեյ Զլակոմանովը, որ քրեական շրջանակներում առավել հայտնի է որպես Լյոխա Զլակ։
Երթևեկության ընթացքում ճանապարհի ծածկույթը աղտոտելու համար 1 բեռնատար ավտոմեքենայի վարորդի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն:
«Ես այս փողոցում եմ ծնվել-մեծացել, պապերս ղարսեցի են եղել: Մենք բոլորս ունենք հայի անուն-ազգանուն, ավանդույթներով էլ հայերի նման ենք, ուղղակի մեր պապերը մաղագործ են եղել, սարերում մաղ են վաճառել, դրա համար նրանց անվանել են բոշա»,- ասում է Դանիելյանը՝ հենվելով տան դարպասներին ու բղավելով փողոցում վազվզող երեխաների վրա:
Բժիշկները տուժածների վիճակը գնահատվել միջին ծանրության:
Մայիսի 17-ին, ժամը 09.30-ին, Երևանի Արցախի փողոցի 4-րդ նրբանցքի թիվ 6 շենքի մոտ իրար են բախվել «ԳԱԶել-32213» և «Մոսկվիչ» մակնիշի ավտոմեքենաներ:
2011 թվականին պետական բյուջեից Քարինջ համայնքին մարզպետարանը 7,5 մլն դրամ հատկացրեց՝ գազիֆիկացման համար։
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ մայիսի 16-ին, ժամը 21.00-ից մինչև 22.00-ն ընկած ժամանակահատվածում, Վանանդ գյուղում, վիճաբանության ժամանակ, նրանց վնասվածքները պատճառել է անհայտ անձը:
Աշխատանքից կրճատված դաստիարակն ու մանկապարտեզի խոհարարը կարողացել են վերականգնել աշխատելու իրենց իրավունքն ու կրկին տեղ գրավել հաստատության օրինակելի հաստիքացուցակում:
Մայիսի 19-ին, ժամը 00.10-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Պարսեղովի և Ռուստամյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 53-ամյա կնոջ և դիմել փախուստի:
6 մանկահասակ երեխաներ ունեցող Խաչատրյանների բազմազավակ ընտանիքը Ամասիայի նախկին վարչական շրջանի այդ գյուղը մեկ տարի առաջ է տեղափոխվել բնակվելու:
Մայիսի 17-ին, ժամը 22.00-ի սահմաններում, «ՎԱԶ-21013» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գյումրի-Ախուրյան ճանապարհի 1-ին կմ-ին վրաերթի է ենթարկել երկու երիտասարդի և նրանց տեղափոխել հիվանդանոց:
Ինչպես ես կարող եմ կարգին լրագրողներին անբարոյական համարել, չէ՞ որ կան այդպիսիք և այդպիսիք իրենց աշխատանքով են պահում ոլորտը, որովհետև համատարած լիներ այն, ինչ ես այսօր ի նկատի ունեի, իսկ ես նկատի ունեի անբարոյական աշխատաոճը, մենք չէինք ունենա նորմալ լրատվություն, իսկ մենք ունենք այդ սյուները, և միայն հարգանք ու պատիվ նրանց, ինչպես և յուրաքանչյուր ոլորտի պրոֆեսիոնալի:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
«Շուշան Պետրոսյանը կիրթ մարդու հավակնություններ ունի, եւ հարիր չէ նրան նման արտահայտություններ անել։ Այն մարդը, որը չի կարողանում շփվել լրագրողների հետ, իրավունք չունի լինել պատգամավոր, քաղաքականությամբ զբաղվել։ Ցանկացած սուր հարց պատգամավորի համար պետք է նվեր լինի»,- ասել է Մելիքյանը՝ հավելելով, որ լինում են դեպքեր, երբ հարցը պատգամավորի համար դառնում է ցուլին կարմիր կտոր ցույց տալու նման մի բան։
Մայիսի 17-ին, ժամը 02.30-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Դիլիջանի Հովսեփյան փողոցի թիվ 56 տան մոտ վրաերթի է ենթարկել 25-ամյա քաղաքացուհու և դեպքի վայրից դիմել փախուստի: