Բժիշկները տուժածների վիճակը գնահատվել միջին ծանրության:
Մայիսի 17-ին, ժամը 09.30-ին, Երևանի Արցախի փողոցի 4-րդ նրբանցքի թիվ 6 շենքի մոտ իրար են բախվել «ԳԱԶել-32213» և «Մոսկվիչ» մակնիշի ավտոմեքենաներ:
2011 թվականին պետական բյուջեից Քարինջ համայնքին մարզպետարանը 7,5 մլն դրամ հատկացրեց՝ գազիֆիկացման համար։
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ մայիսի 16-ին, ժամը 21.00-ից մինչև 22.00-ն ընկած ժամանակահատվածում, Վանանդ գյուղում, վիճաբանության ժամանակ, նրանց վնասվածքները պատճառել է անհայտ անձը:
Աշխատանքից կրճատված դաստիարակն ու մանկապարտեզի խոհարարը կարողացել են վերականգնել աշխատելու իրենց իրավունքն ու կրկին տեղ գրավել հաստատության օրինակելի հաստիքացուցակում:
Մայիսի 19-ին, ժամը 00.10-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Պարսեղովի և Ռուստամյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 53-ամյա կնոջ և դիմել փախուստի:
6 մանկահասակ երեխաներ ունեցող Խաչատրյանների բազմազավակ ընտանիքը Ամասիայի նախկին վարչական շրջանի այդ գյուղը մեկ տարի առաջ է տեղափոխվել բնակվելու:
Մայիսի 17-ին, ժամը 22.00-ի սահմաններում, «ՎԱԶ-21013» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գյումրի-Ախուրյան ճանապարհի 1-ին կմ-ին վրաերթի է ենթարկել երկու երիտասարդի և նրանց տեղափոխել հիվանդանոց:
Ինչպես ես կարող եմ կարգին լրագրողներին անբարոյական համարել, չէ՞ որ կան այդպիսիք և այդպիսիք իրենց աշխատանքով են պահում ոլորտը, որովհետև համատարած լիներ այն, ինչ ես այսօր ի նկատի ունեի, իսկ ես նկատի ունեի անբարոյական աշխատաոճը, մենք չէինք ունենա նորմալ լրատվություն, իսկ մենք ունենք այդ սյուները, և միայն հարգանք ու պատիվ նրանց, ինչպես և յուրաքանչյուր ոլորտի պրոֆեսիոնալի:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
«Շուշան Պետրոսյանը կիրթ մարդու հավակնություններ ունի, եւ հարիր չէ նրան նման արտահայտություններ անել։ Այն մարդը, որը չի կարողանում շփվել լրագրողների հետ, իրավունք չունի լինել պատգամավոր, քաղաքականությամբ զբաղվել։ Ցանկացած սուր հարց պատգամավորի համար պետք է նվեր լինի»,- ասել է Մելիքյանը՝ հավելելով, որ լինում են դեպքեր, երբ հարցը պատգամավորի համար դառնում է ցուլին կարմիր կտոր ցույց տալու նման մի բան։
Մայիսի 17-ին, ժամը 02.30-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Դիլիջանի Հովսեփյան փողոցի թիվ 56 տան մոտ վրաերթի է ենթարկել 25-ամյա քաղաքացուհու և դեպքի վայրից դիմել փախուստի:
Միամիտ կանգնած էինք, տեսանք, որ քամին ջարդեց վար գցեց, էդ խեղճ կինը տակը նստած էր, լավ է մի կերպ հանեցին տարան տուն: Հարվածը շատ ուժեղ չէր, բայց դե կարող է հլը թարմ է դեպքը, ինչ իմանանք ինչ կլինի»,- նշել է տարածքում կայանած անհատ տաքսի մեքենայի վարորդներից մեկը:
Մայիսի 20-ին ժամանակ առ ժամանակ, 21-24-ը գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ:
Մայիսի 17-ին, ժամը 12.30-ին, 1982 թ. ծնված Հայկ Ն.-ն ոստիկանության Հրազդանի բաժնում կամավոր հանձնել է «Ֆ-1» տիպի նռնակ:
«Վերնիսաժի» մոտ, մայիսի 17-ին, 5 քաղաքացիների վիրավորած Գոռ Առաքելյանի 3 տարեկան երեխան՝ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի՝ «Յուվեցի Կարոյի» թոռնիկն այս պահին գտնվում է հիվանդանոցում, քանի որ դեպքից ուժեղ սթրեսի մեջ է:
Դատարանն ամբաստանյալին տեղեկացրեց, որ նա կարող է ներգրավել հանրային պաշտպան: Ամբաստանյալը, սակայն, հայտարարեց, որ չի ցանկանում օգտվել հանրային պաշտպանի ծառայություններից: Դատարանը բավարարեց ամբաստանյալի միջնորդությունը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Արագածոտնի մարզի Կոշ համայնք կատարած այցի ընթացքում այցելելով Կոշի հիմնանորոգված մանկապարտեզ և ծանոթանալով նախադպրոցական տարիքի երեխաների համար ստեղծված պայմաններին, նրանց բժշկական հսկողությունն ու սպասարկումն ավելի լավ կազմակերպելու նպատակով առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին հանձնարարել էր օժանդակել մանկապարտեզի բուժկետի հագեցմանը։
Մայիսի 18-ին, ժամը 18.05-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները Դուբայ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո օդանավակայանի սահմանապահ գոտուց բերման են ենթարկել 1982 թ. ծնված Վրեժ Ա.-ին:
Yerkir.am-ը` հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, թե օրերս «թաղում» ծեծի է ենթարկվել ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանի տղան: Թե կոնկրետ ո՞րն է եղել միջադեպի բուն պատճառը, հայտնի չէ, բայց, ըստ կայքի աղբյուրի, վեճը կրկին թեժացել է՝ «դուք չգիտեք ես ով եմ, ում տղեն եմ»` արդեն ավանդական դարձած արտահայտության պատճառով:
Մայիսի 19-ին ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ դատավոր Ա.Բեկթաշյանի, հրապարակվեց ԼՂՀ քննչական մեկուսարանում մահացած Հայկ Մովսիսյանի գործով վերջինս մոր՝ Հեղինե Պետրոսյանի ներկայացուցիչներ Արթուր Սաքունցի և Արայիկ Զալյանի ներկայացրած դիմումի քննության արդյունքում կայացված որոշումը:
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզի քննչական բաժնի Սևանի քննչական բաժնում` ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետի հատկանիշներով հարուցված քրեական գործը:
Ոստիկանության փոխանցմամբ, ձեռնարկված օպերատիվ հետախուզական քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ շաբաթ օրը Վերնիսաժում տեղի ունեցած հանցագործությունը կատարել է 1985 թվականին ծնված Գոռ Առաքելյանը: Ըստ ոստիկանության, անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ մայիսի 18-ին Գոռ Առաքելյանը ներկայացել է ոստիկանության և ներկայացրել է հրազեն հանդիսացող «Մակարով» ատրճանակի տիպի առանց գործարանային համարի ատրճանակ: Այլ ձերբակալվածներ այս պահին չկան, նախաքննությունը շարունակվում է: Նշենք, որ ձերբակալված Գոռ Առաքելյանը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարո Կարապետյանի փեսան է:
Կապ չունի լրագրող է, լրագրող չէ, մարդու հասցեին նման արտահայտություն անելը անընդունելի է: Epress.am-ի հետ զրույցում ասել է նախկին լրագրող, ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով ՀՀԿ-ական Շուշան Պետրոսյանի՝ լրագրողների հասցեին արված վիրավորական հայտարարությանը։ Պետրոսյանը լրագրողներին անբարոյական էր անվանել։
Գեղարքունիքի տարածքային ստորաբաժանման և «Սևան ԱՊ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից համատեղ իրականացրած շրջայցի ընթացքում հայտնաբերված խախտման համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 12.5հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Մայիսի 17-ին Վերնիսաժի մոտ հնչած կրակոցների արդյունքում տուժած 5 հիվանդները առաջիկա օրերին կմնան «Հերացի թիվ 1 հիվանդանոցային համալիրում»: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց համալիրի ինտենսիվ թերապիայի ծառայության ղեկավար Արթուր Առաքելյանը: Նրա խոսքով՝ վիրավորված 5 անձանցից երեքի վիճակը գնահատվում է ծանր կայուն, 2-ինը՝ բավարար:
Արմենի հայտարարությանը հետևել էր Մարկ Սաղաթելյանի կնոջ` Նունե Սաղաթելյանի արձագանքն այդ համերգին, որտեղ նա մասնավորապես նշում էր, որ Մարկի գերեզմանի հետ կապված աշխատանքները վաղուց ընթացքի մեջ են և, որ, Փառք Աստծո, նրանք այն վիճակի մեջ չեն, որ ստիպված լինեն մարդկանցից գումար հավաքել այդ նպատակով:
Մայիսի 19-ին, ժամը 15.47-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Մուրացան փողոցի թիվ 115 շենքում՝ «Մուրացան» կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում` տնօրենի սենյակում, պայթուցիկ սարք է տեղադրված. անհրաժեշտ է օգնություն:
Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ արդարադատության նախարարության, ոստիկանության, պետեկամուտների կոմիտեի, մտավոր սեփականության գործակալության և դատական դեպարտամենտի ներկայացուցիչներ:
Մայիսի 19-ին, ժամը 14.50-ից Արմավիրի մարզի 24 հակակարկտային կայաններ սկսել են իրենց աշխատանքը: