Բաժիններ՝

«Չենք թողնի մեր Չինարին»

asparez.am-ը գրում է.  Տավուշի մարզի Չինարի գյուղը գտնվում է Հայաստանի հյուսիս-արեւելյան սահմանում: Լինելով Ադրբեջանի հետ սահմանամերձ՝ 1990 թվականից մինչ օրս ադրբեջանցիների կողմից պարբերաբար ենթարկվում է գնդակոծության՝ խոշոր տրամաչափերի հրազեններով ու գնդացիրներով:

Վարդուհի Վանյանը, ով ապրում եւ սովորում է Չինարի գյուղում, իր ընկերների հետ միասին արդեն տարբերում են հակառակորդի կողմից արձակված կրակոցների ձայները, հրազենի տեսակները.

«Մենք արդեն ճանաչում ենք: Որ ավելի ցածր են կրակում՝ դիրքերից դիրքեր, ուրեմն ավտոմատով են կրակում, իսկ որ ավելի բարձր՝ դա նշանակում է, որ «դեշեկայով» են կրակում»:

Վարդուհին սովորում է զոհված ազատամարտիկ Վ. Սաղոյանի անվան միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանում: Սակայն բոլորից լավ է պատկերացնում սահմանում տիրող իրավիճակը, քանի որ սեփական մաշկի վրա է զգում այդ ամենը, բայց միեւնույն ժամանակ վստահեցնում է, որ երբեք հարազատ գյուղը չի լքելու:

-Մենք ուզում ենք, որ բոլորն էլ իմանան, թե մենք որտեղ ենք ապրում, ինչ պայմաններում, եւ հասկանան, որ հեշտ չէ սահմանին մոտ ապրելը: Բայց մենք երբեք չենք հեռանալու: Մեր ծնողները կարող են հանուն մեր ապագայի լքել գյուղը, գնալ արտասահման, բայց չեն անի: Մենք մնում ենք մեր սահմանին ամուր կառչած: Եթե գնանք եւ մի գյուղ էլ նվիրենք թշնամուն, ապա նրանք գնալով առաջ կգան եւ մեր փոքր Հայաստանից էլ բան չի մնա, մենք երբեք նման բան չենք անի,- վստահեցնում է 15-ամյա Վարդուհին:

Մանրամասներն՝ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս