Սպարտակ Ղուկասյանը դեմ է եղել իր քրոջ՝ Մանյա Ղուկասյանի եւ Կարեն Եսայանի ամուսնությանը
ԳԱԼԱ-ի փոխանցմամբ՝ այսօր Երեւանի վերաքննիչ քննչական դատարանում շարունակվել է Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի՝ Կարեն Եսայանի սպանության գործով դատավարությունը: Այսօր դատարան դիմող կողմը ներկայացրել է վերաքննիչ բողոքը: Մեղադրյալ Հարություն Սարգսյանի շահերի պաշտպան Լուսինե Սահակյանը խոսել է այն բոլոր մանրամասներից, ըստ որոնց՝ հիմնավոր չի կարող համարվել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը: Հիշեցնենք՝ առաջին ատյանի դատարանը Հարություն Սարգսյանին դատապարտել է 15 տարվա ազատազրկման:
Լուսինե Սահակյանը անդրադարձել է մի շարք հանգամանքների, ինչպես օրինակ Սարգսյանների բնակարանի խուզարկությունն ու այնտեղից հայտնաբերված հագուստներն են, որոնք, ըստ մեղադրական եզրակացության, կրել է սպանության օրը Հարություն Սարգսյանը: Փաստաբանը նշում է.
«Նա ոստիկանություն է ներկայացել նույն հագուստով, ինչ կրել է առավոտից: Հանցագործություն կատարելուց հետո թաքնվել շտապող մարդը սվիտերը հանել դրել է այլ տեղ, անդրավարտիքն այլ տեղ, չի փոխել կոշիկները, այդ անդրավարտիքով անհնար էր դուրս գալ քաղաք:
Դատարանն ի՞նչ է ասում, որ եթե եղել է այդ հագուստով, ԴՆԹ-ի եզրակացությունով է ասվում, այդ ո՞ր փորձագետը կարող է դա ապացուցել, ԴՆԹ-ն կարող էր հիմնավորել, որ այդ հագուստը պատկանում է Հ. Սարգսյանին: Այդ հագուստը հնարավոր չէր հագնել, անհնար բան էր, այսինքն՝ եկել կեղտոտ շորերի մեջից բան գտել, մեքենայի միջից այլ բան, իսկ կոշիկները հատուկ պայմաններով պահում է, որ ոչ մի տեղի հողը չկպնի՞ կոշիկներին, մնա միայն Մայր Հայաստանի հողը»,- զարմանում է փաստաբանը:
Ապա ներկայացնում է. «Սպարտակ Ղուկասյանը դեմ է եղել իր քրոջ՝ Մանյա Ղուկասյանի եւ Կարեն Եսայանի ամուսնությանը: Հարկավոր է հարցաքննել Սպարտակ Ղուկասյանին՝ որտեղ է եղել այդ պահին, ինչ հարաբերությունների մեջ է եղել Կարեն Եսայանի հետ, ինչ հեռախոսահամարներից է զանգել»,- պահանջ ներկայացրեց փաստաբանը, ապա խոսեց փորձաքննության արդյունքներից.
«Հարություն Սարգսյանի վրա կրակոցի արգասիքներ չկան, արյան հետքեր չկան, զենքի կրման հետքեր չկան, այնինչ հաշվի առնելով, թե ինչ վիճակում էր Կարեն Եսայանը, ուր էր հասել արյունը, մատնահետքեր կան, չի պատկանում Հարություն Սարգսյանին, չի գտնում, թե ում է պատկանում, ասում է կեղտոտ շորերին ուղղակի կան կապարի մետաղացման հետքեր, որն իր աշխատանքի ընթացքում է եղել»:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: